Մեկնարկել է Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով համաժողովը
Ապրիլի 4-ին, ՌԴ ՊՆ հյուրընկալությամբ, Մոսկվայում մեկնարկել է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցում են 95 երկրի պատվիրակություններ ՝ պաշտպանության նախարարների, բանակային շտաբի պետերի և տեղակալների կազմով , ութ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անվտանգության հարցերով մասնագետներ:
Մոսկվայում անցկացվող համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումը, Մերձավոր Արևելքում , Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում իրադարձությունների հետագա զարգացումը և այլ հարցեր։ Հարցերին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում: Քննարկվող առանցքներից մեկը ՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացման հարցն է: 2015 թվականի սեպտեմբերից, Սիրիայի կառավարությանը պաշտպանելու և այդ երկրում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով, Ռուսաստանն ակտիվ ռազմական ներկայություն ունի Սիրիայում և ջախջախիչ հարվածներ է հասցրել ահաբեկիչներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում ահաբեկիչների մեծ մասը Ռուսաստանի և կենտրոնական Ասիայի ու կովկասյան երկրների քաղաքացիներ են և այդ երկրներում մշտապես քննարկվում է ահաբեկչական սպառնալիքների հարցը, ուստի Ռուսաստանի պետայրերի համոզմամբ թաքֆիրական ու ահաբեկչական սպառնալիքը համարվում է տարածվող սպառնալիք, որը պահանջում է լուրջ, բազմակողմանի ու միասնական պայքար: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շույգոն համաժողովին առընթեր անդրադառնալով Սիրիայում իրադարձություններին և ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ասել է .«ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայից և Իրաքից դեպի Եվրոպա են շարժվում: Այդ հարցը դարձել է այդ մայրցամաքի անկայունության պատճառը: Մյուս հարցը, որին հետամուտ է Մոսկվան , ԱՄՆ-ի կողմից մյուս երկրներին իր որոշումների պարտադրումը կանխելն է»:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը համաժողովին առընթեր ասել է .«Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քայլերը հիշեցնում են սառը պատերազմի ժամանակաշրջանին վերադառնալու հավանականության մասին»: Ռուսների կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Վերջին տարիներին ռուսները փորձել են վերականգնել իրենց ազգային ուժը և որպես ազդեցիկ ու կարևոր երկրի ՝ Ռուսաստանի դերակատարությունը: Ռուսների քաղաքականության մաս է կազմում միջազգային մասշտաբով անվտանգության, տնտեսական, միջուկային և այլ ոլորտների հետ կապված հերթական նիստերի ու համաժողովների նախաձեռնումը: Այդ համագումարներից էին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաշխարհային և Մոսկվայի անվտանգության հարցերով համաժողովները : Ռուսաստանի բարձաստիճան պետայրերը ՝ այդ թվում՜ նախագահ Պուտինը, համոզված են, որ համաժողովը հանդիսանում է կարևոր միջոցառում՝ աշխարհում անվտանգության ու կայունությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Ռուսները համոզված են, որ բազմակողմանի մոտեցումներով պետք է կարգավորել տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Բանակցության, երկխոսության և տարբեր երկրների տեսակետների քննարկման, նաև նման համաժողովներ անցկացնելու միջոցով, հնարավոր է տարբեր տեսակետների ու կարծիքների հետ հաղորդակցվել: