Մամուլի տեսություն 06-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88072-Մամուլի_տեսություն_06_04_2018
Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներև» գրքի թարգմանիչ Վարանդի (Սուքիաս Քուրքչյան) համոզմամբ բանաստեղծությունը մտքի և հոգու հոսքն է, որը ներկայացվում է պատկերի կաղապարով և անկասկած պիտի հագեցած լինի բանաստեղծի ստեղծագործական ընդունակությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 07:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-04-2018

Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներև» գրքի թարգմանիչ Վարանդի (Սուքիաս Քուրքչյան) համոզմամբ բանաստեղծությունը մտքի և հոգու հոսքն է, որը ներկայացվում է պատկերի կաղապարով և անկասկած պիտի հագեցած լինի բանաստեղծի ստեղծագործական ընդունակությամբ:

Ֆարս

«Ակներ Ակներև» գրքի թարգմանիչ՝ Վարանդ. Թարգմանիչն ինքն էլ բանաստեղծ պիտի լինի

 

Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներև» գրքի թարգմանիչ Վարանդի (Սուքիաս Քուրքչյան) համոզմամբ բանաստեղծությունը մտքի և հոգու հոսքն է, որը ներկայացվում է պատկերի կաղապարով և անկասկած պիտի հագեցած լինի բանաստեղծի ստեղծագործական ընդունակությամբ:

Վարանդը հայերենի է թարգմանել Իրանական ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներև» հատորը: Գրքի շնորհանդեսը կայանալու է Իսլամական քարոզչության գեղարվեստական կենտրոնի թարգմանչական բաժնի կողմից կազմակերպվելիք Հեղափոխության արվեստի շաբաթվա ընթացքում: Վարանդ այս թարգմանության համար արժանացել է Հայաստանի «Կանթեղ» մրցանակը:

Նա ասաց. «Թարգմանված հատորը պարունակում է Իրանի ժամանակակից պոեզիան: Ժամանակակից ասելով նպատակ ունեմ Մալեք-օլ-Շոարա Բահարից հետո ստեղծագործած բանաստեղծները, որոնցից 100-ի բանաստեղծությունները ներառված են հատորում: Գիրքը ներկայացնում է դասականից մոդեռն ու ժամանակակից բանաստեղծություն անցումային շրջանում պարսից լեզվի պատմությունը: Նախաբանում նաև անդրադարձ է կատարվել մոդեռն բանաստեղծության ոճերին: Մի խոսքով գիրքը պարսից պոեզիայի հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծից ներկայացված է երկուական ստեղծագործություն»:

Վարանդն այնուհետև անդրադառնալով հայերեն լեզվի յուրահատկություններին ասաց. «Հայերենը հարուստ այբուբեն և նոր բարդ բառերի ստեղծման մեծ հնարավորություն ունի և հեշտությամբ կարելի է դառնում նոր բառեր ստեղծել: Հայերենն ունի պատմական հարուստ անցյալ, որը հնարավորություն է տալիս ցանկացած լեզվից թարգմանություն կատարել հայերենի»:

Պարսկերեն լեզվին ու գրականությանը տիրապետող Վարանդը թարգմանված հատորին անդրադառնալով ընդգծել է. «Իսլամական քարոզչության գեղարվեստական կենտրոնի նախաձեռնությամբ և իմ միջոցով թարգմանված գրքում փորձ է կատարվել հավատարիմ մնալ յուրաքանչյուր բանաստեղծի ոճին, որպեսզի հայ ընթերցողը կարող է ըմբռնել պարսից բանաստեղծի ոճն ու զգացմունքները: Քանի որ համոզված եմ թարգմանության ժամանակ նպատակակետ համարվող լեզուն պիտի կարողանա ընդունել մեկնակետ համարվող լեզուն, որպեսզի հետո վերարտադրություն կատարվի»:

Վարանդը նկատելով, որ բանաստեղծություն թարգմանողը պիտի ծանոթ լինի պոեզիայի ու բանաստեղծի աշխարհին, հավելել է. «Ամենամեծ սխալը, որ բանաստեղծության թարգմանիչը կարող է թույլ տալ, դա բառացի թարգմանությունն է: Քանի որ եթե թարգմանիչը փորձի բառերն ուղղակի մի լեզվից մել այլ լեզու թարգմանել, դրա արդյունքը կարող է ծիծաղելի լինել: Քանի որ ցանկացած եզրույթ մի այլ լեզվում կարող է այլ իմաստ ներկայացնել և բանաստեղծը պիտի դրան ուշադրություն դարձնի: Գերադասելի է, որ թարգմանիչը նախ ընթերցի ամբողջ մի պարբերություն և բանաստեղծության իմաստն ընկալելուց հետո փորձի դա թարգմանել մի այլ լեզվի»:

«Բանաստեղծություն թարգմանողն ինքն էլ պիտի բանաստեղծ լինի, այլ դեպքում չի կարող խոսքի իմաստը ճշգրտորեն ընթերցողին փոխանցել: Օրինակ Խայամի քառյակների թարգմանության ժամանակ դրանց իմաստը ճշգրտորեն թարգմանվել է անգլերենի ու դա պատճառ է դարձել, որ Խայամը ճիշտ կերպով ներկայացվի անգլիախոս հասարակությանը, այլապես եթե դա բառացի թարգմանվեր չէր կարող ճիշտ կերպով արտացոլել Խայամի մտքերը»,-նշել է իրանահայ բանաստեղծ Վարանդը:

Նա անդրադառնալով այս թարգմանության նշանակության ասել է. «Իրանի ժամանակակից բանաստեղծներն ու պոեզիային լիովին ներկայացված չեն: Դա ի տես այն բանի, որ Իրանի դասական պոեզիան խորհրդային հանրապետություններում լավապես ներկայացված է եղել: Այդ ճանաչողությունն այն աստիճանի է, որ այդ երկրների շատ բնակիչներ իրենց զավակներին կոչել են իրանցի հերոսների անուններով: Օրինակ հայ տղամարդկանց մոտ տարածված է Ռոստամ, իսկ կանանց մոտ Թահմինա անունները»:

Վարանդն անդրադառնալով Հեղափոխության արվեստի շաբաթվա ու հեղափոխական արվեստին, ասաց. «Ապրում ենք այնպիսի ժամանակներուն, երբ արվեստը չափազանց բարդացվել է: Մինչդեռ արվեստը պարզ ու ըմբռնելի կերպով պիտի մատուցվի ժողովրդին»:

«Արվեստը պիտի ծառայի ժողովրդին ու ժողովրդից մի քանի քայլ առաջ շարժվի: Այլ խոսքով արվեստն ու արվեստագետն իրենց ու ժողովրդի միջև հավասարակշռությունը պիտի պահպանեն: Երբ ասում ենք, որ արվեստը պիտի ժողովրդից մի քայլ քայլ առաջ լինի դա հասարակության զանգվածների համեմատությամբ առավել խոր ճանաչողություն ունենալու իմաստով է: Նման արվեստը կարելի է հեղափոխական անվանել»,-եզրակացրել է Վարանդը:

 

Հայկական ժամանակ

Թեժ քննարկումներ են պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ. Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:

Ընդամենը մեկ ամիս առաջ Պնախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեև իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան-26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ:

ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով»:

 

 

News.am

Դե Վաալ. Արդյոք Հայաստանում իշխանափոխությունը փոփոխությունների՞ կհանգեցնի

 

Հայաստանը իշխանափոխության փուլ է մտնում, որը որոշակի իմաստով փորձ է: Այս մասին իր հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Վերլուծաբանը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը անցյալում հերքում էր, որ ուզում է ստանձնել վարչապետի պաշտոնը, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ նա վարչապետ կդառնա: «Շատ իմաստներով ոչինչ չի փոխվի: Նախագահական վարչակազմի շենքը, որտեղ Սարգսյանը աշխատում է, կդառնա նախագահի գրասենյակ, պարզապես այլ անվանական ցուցանակով»,-գրում է Դե Վաալը:

Նրա խոսքով՝ այս մեխանիզմը թույլ կտա իշխող էլիտային մնալ իշխանության, ինչպես դա հաճախ տեղի է ունենում հետխորհրդային երկրներում:

«Սարգսյանը 2008-ից իշխանության է, եւ ցավոք, երկիրը չի կարողանում այս ամբողջ ընթացքում նոր առաջնորդի ընտրել:

Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն ասած, նոր դասավորվածությունը եւ լիազորությունների բաժանումը ավելի լավ կաշխատեն Հայաստանի համար, քան նախկինները: Անցյալ ամիս Հայաստան այցելելով, ես տեսա, որ տրամադրություններն ավելի դրական են, քան ես ակնկալում էի», - գրում է նա:

Նա նշում է, որ չորս տարի առաջ Հայաստանը վատագույն վիճակում էր. տնտեսությունը հազիվ վերականգնվել էր 2009 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում առաջացած մեծ կորուստներից, իսկ Սարգսյանը «Մոսկվայի ճնշման ներքո հետ կանգնեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից»:

Դե Վաալը Սարգսյանին «խորաթափանց քաղաքական գործիչ է անվանում, որը երկար խաղ է խաղում»: Նա ընդգծում է, որ այդ ժամանակվանից, Սարգսյանը շատ է աշխատել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու համար:

Չնայած Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական գործընկերը, Հայաստանը պահպանել է Բրյուսելի հետ իր գործարքի բազմաթիվ քաղաքական ասպեկտները եւ անցյալ տարի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրեց: Այն խոստանում է ԵՄ-ի աջակցությունը ավելի լավ ներդրումային միջավայր ստեղծելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու եւ շրջակա միջավայրի պահպանությունն ուժեղացնելու գործում»,-կարծում է վերլուծաբանը: