Վերադարձի երթը՝ մղձավանջ Իսրայելի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88214-Վերադարձի_երթը_մղձավանջ_Իսրայելի_համար
Վերջերս Վերադարձի երթի վերածված պաղեստինցիների հակասիոնիստական բողոքները ընդլայնվել ու շարունակվում են: Պաղեստինցիների այս խորհրդանշական բողոքի ակցիան մտահոգությունների ալիքներ է առաջացրել Իսրայելի օկուպանտ ռեժիմի համար և դարձել է մղձավանջ վերջիններիս համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 14:42 Asia/Tehran
  • Վերադարձի երթը՝ մղձավանջ Իսրայելի համար

Վերջերս Վերադարձի երթի վերածված պաղեստինցիների հակասիոնիստական բողոքները ընդլայնվել ու շարունակվում են: Պաղեստինցիների այս խորհրդանշական բողոքի ակցիան մտահոգությունների ալիքներ է առաջացրել Իսրայելի օկուպանտ ռեժիմի համար և դարձել է մղձավանջ վերջիններիս համար:

Գազայի գոտում բնկավող հազարավոր պաղեստինցիներ, ապրիլի 6-ին, երկրորդ հաջորդական շաբաթը, օկուպացված Պաղեստինի սահմանային շրջաններում ծավալուն մասնակցություն են բերել այդ երթին: Պաղեստինի ժողովուրդը «Երկրի օրը»՝ մարտի 30-ին, սկսել են «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը:

Մինչ այժմ սիոնիստները հարձակումներ են իրականացրել խաղաղ ցույցի մասնակից հազարավոր պաղեստինցիների վրա: «Վերադարձի իրավունք»-ն ունի բազում կողմեր ու բացահայր պատգամներ: Երթի առաջին ուղերձն այն է, որ Պաղեստինի ժողովուդը արթուն է և պաղեստինցիների համար ճգնաժամ ստեղծելու և շրջափակման ենթարկելու ցանկացած ջանք պարտության կմատնվի: Այս երթի մյուս ուղերձներից մեկն էլ այն է, որ Պաղեստինի ժողովուրդը կարող է աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել իր կրած ցավի ու տառապանքի և Իսրայելի օկուպանտ ռեժիմի հանցագործությունների վրա: Այս  դեպքն Իսրայելին է փոխանցում այն պարզ պատգամը, որ պաղեստինցիները չեն մոռանում իրենց հայրենիքում ունեցած իրավունքները: Այս մեծ երթը ուրիշ հետևանքներ էլ ունեցել է, այդ թվում այն, որ այդ սկզբունքն ու գաղափարախոսությունը Պաղեստինի ժողովրդի միաբանության պատճառ է դարձել: Երթին մասնակցող բոլոր պաղեստինցիները կրում էին Պաղեստինի դրոշը և միաբանության կարգախոսներ էին հնչեցնում: Այս երթի մյուս պատգամը ուղղված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այն իմաստով, որ «Դարի գործարք» կոչված ծրագիրը և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու քայլերը երբեք անպատասխան չեն մնա: Պաղեստինցիների բողոքի նոր ալիքը խստորեն մտահոգել է սիոնիստներին ու նրա դաշնակիցներին, հատկապես՝ ԱՄՆ-ին:

Պաղեստինի ժողովուրդը որոշել է անձամբ տնօրինել իր ճակատագիրը: Պաղեստինցիներն իրենք պիտի հարթեն օկուպացված հայրենիք վերադառնալու ճանապարհը: Հետադիմական երկրներն ու փոխզիջման բանակցությունները ոչ մի շահ չեն ունենա նրանց համար: Մի այսպիսի միջավայրում պաղեստինցին պնդում է իր վերադարձի իրավունքը և միջազգային բանաձևերը նույնպես կարևորել են այդ խնդիրը: Վերադարձի երթը նոր շունչ ու ոգի է ներշնչել Պաղեստինի ազատագրման պայքարներին:

Այս ցույցն ամուր հակազդեցություն էր Սիոնիստական ռեժիմին մոտենալու հարցում արաբական որոշ երկրների կողմից գործադրվող ջանքերին ու նաև ԱՄՆ-ի կողմից Պաղեստինի գաղափարախոսությունը ջնջելու ջանքերին: Պաղեստինի զարգացումները ցույց են տալիս, որ պաղեստինցիները ի զորու են փոփոխության մատնել տիրող պայմանները: Դիմադրության ասպարեզում նրանք ձգտում են խորհրդանշական քայլերով բացատրել ու պարզաբանել իրենց իրավունքները ու այդպիսով լուսավորել հանրային կարծիքը:

Այդ կապակցությամբ Ռայ Ալ-Յոմ օրաթերթը մի հոդվածում շեշտել է, որ Վերադարձի իրավունք ցույցը համարվում է Պաղեստինի ժողովրդի ձեռքբերումը՝ միջազգային հանրության իրազեկման հարցում: Դա սիոնիստների նկատմամբ պաղեստինցիների արձանագրած մեծ հաղթանակն էր: Սիոնիստները փորձում էին գալիք մայիսի կեսերին իրենց անօրինական կեղծ ռեժիմի 70-ամյակի տոնակատարության անցկացման պայմաններ ստեղծել: