ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ն մեկուսացել է ՆԱՏՕ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89880-ՀԳՀԾ_ի_հարցով_ԱՄՆ_ն_մեկուսացել_է_ՆԱՏՕ_ում
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ հակառակ ԱՄՆ-ի նախագահի քայլերին ՆԱՏՕ-ն աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 08:22 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ն մեկուսացել է ՆԱՏՕ-ում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ հակառակ ԱՄՆ-ի նախագահի քայլերին ՆԱՏՕ-ն աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը:

Ենես Ստոլտենբերգը ասել է.-«Տարածաշրջանային խնդիրները և Իրանի հրթիռային ծրագիրը չի առնչվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած  անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրագրողի հարցին պատասխանելով ասել է. «ՆԱՏՕ-ն միայն աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը»:

Եվրոպայում ԱՄՆ-Ի ռազմական թևը համարվող ՆԱՏՕ-ն սերտ կապեր ունի Վաշինգտոնի վարած քաղաքականությանը համաշխարհային անվտանգության հարցերում: Այնուամենայնիվ, կազմակերպությունը, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ի կողմից, մերժել է Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները ՀԳՀԾ-ի վերաբերյալ:

Թամփն սպառնացել է, որ եթի մինչև մայիսի 12-ին ՀԳՀԾ-ի կամ  Իրանի հրթիռային և տարածաշրջանային քաղաքականությունը   փոփոխելու վերաբերյալ նրա պահանջները չիրկանացվեն ԱՄՆ-ն դուրս կգա 2015 միջուկային համաձայնությունից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված՝ միջուկային միջազգային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքը  մտահոգություն է առաջացրել աշխարհում:Այս մտահոգությունը ոչ միայն չի սահմանափակվել  անկախ պետությունների կամ ԱՄՆ մրցակիցների շրջանակում, այլև Վաշինգտոնի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցները նաև զգուշացրել են ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ից  դուրս գալու վնասակար հետևանքների մասին: Միևնույն ժամանակ կարևոր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընդունած դիրքորոշումը:

Անկասկած Ստոլտենբերգը, արտահայտում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գերակա տեսակետը:ՆԱՏՕ-ի 29 անդամներից միայն ԱՄՆ-ի կառավարությունն է որ հայտարարել է ՀԳՀԾ անարդյունավետ պայմանավորվածություն է: 

Այժմ, երբ Իրանի կողմից միջուկային գործարքի լիարժեք իրականացումից անցել է արդեն երկու տարի, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պատրաստվում է նոր ճգնաժամ սկսել  այդ խնդրի շուրջ աշխարհում:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն հայտարարել են, որ եթե  ԱՄՆ-ը փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից, Իրանը կվերսկսի իր միջուկային գործունեությունը: Այս իրավիճակը մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնի  քաղաքական, տնտեսական և ռազմական գործընկերների Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինստիտուտների շրջնակում:

Ամերիկացի ակտիվիստ Մեդիա  Բենջամինը ասում է, որ եթե Միացյալ Նահանգները փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից, ապա այն կրկին կարող է հայտնվել Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմների ճանապարհին, այդ իսկ պատճառով եվրոպական ուժերը, պետք է ԱՄՆ կոնգրեսին և հասարակության կարծիքը պատրաստեն այս ռիսկի կանխարգելման համար:

Այնուամենայնիվ, ոչ մի նշան չկա որ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել միջազգային հանրության, այդ թվում, ՆԱՏՕ-ի տեսակետը, Իրանի հետ միջուկային գործարքի ապագայի մասին: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ազգայնամոլները, որոնց ներկայացնում է Թրամփը, նույնիսկ շահագրգռված չեն հարգել  ՆԱՏՕ-ի նման կազմակերպությունների տեսակետները :