ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ն մեկուսացել է ՆԱՏՕ-ում
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ հակառակ ԱՄՆ-ի նախագահի քայլերին ՆԱՏՕ-ն աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը:
Ենես Ստոլտենբերգը ասել է.-«Տարածաշրջանային խնդիրները և Իրանի հրթիռային ծրագիրը չի առնչվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրագրողի հարցին պատասխանելով ասել է. «ՆԱՏՕ-ն միայն աջակցում է ՀԳՀԾ-ի իրագործմանը»:
Եվրոպայում ԱՄՆ-Ի ռազմական թևը համարվող ՆԱՏՕ-ն սերտ կապեր ունի Վաշինգտոնի վարած քաղաքականությանը համաշխարհային անվտանգության հարցերում: Այնուամենայնիվ, կազմակերպությունը, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ի կողմից, մերժել է Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները ՀԳՀԾ-ի վերաբերյալ:
Թամփն սպառնացել է, որ եթի մինչև մայիսի 12-ին ՀԳՀԾ-ի կամ Իրանի հրթիռային և տարածաշրջանային քաղաքականությունը փոփոխելու վերաբերյալ նրա պահանջները չիրկանացվեն ԱՄՆ-ն դուրս կգա 2015 միջուկային համաձայնությունից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված՝ միջուկային միջազգային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքը մտահոգություն է առաջացրել աշխարհում:Այս մտահոգությունը ոչ միայն չի սահմանափակվել անկախ պետությունների կամ ԱՄՆ մրցակիցների շրջանակում, այլև Վաշինգտոնի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցները նաև զգուշացրել են ԱՄՆ-ին ՀԳՀԾ-ից դուրս գալու վնասակար հետևանքների մասին: Միևնույն ժամանակ կարևոր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընդունած դիրքորոշումը:
Անկասկած Ստոլտենբերգը, արտահայտում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գերակա տեսակետը:ՆԱՏՕ-ի 29 անդամներից միայն ԱՄՆ-ի կառավարությունն է որ հայտարարել է ՀԳՀԾ անարդյունավետ պայմանավորվածություն է:
Այժմ, երբ Իրանի կողմից միջուկային գործարքի լիարժեք իրականացումից անցել է արդեն երկու տարի, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պատրաստվում է նոր ճգնաժամ սկսել այդ խնդրի շուրջ աշխարհում:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ը փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից, Իրանը կվերսկսի իր միջուկային գործունեությունը: Այս իրավիճակը մտահոգություն է առաջացրել Վաշինգտոնի քաղաքական, տնտեսական և ռազմական գործընկերների Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինստիտուտների շրջնակում:
Ամերիկացի ակտիվիստ Մեդիա Բենջամինը ասում է, որ եթե Միացյալ Նահանգները փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից, ապա այն կրկին կարող է հայտնվել Մերձավոր Արևելքում աղետալի պատերազմների ճանապարհին, այդ իսկ պատճառով եվրոպական ուժերը, պետք է ԱՄՆ կոնգրեսին և հասարակության կարծիքը պատրաստեն այս ռիսկի կանխարգելման համար:
Այնուամենայնիվ, ոչ մի նշան չկա որ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել միջազգային հանրության, այդ թվում, ՆԱՏՕ-ի տեսակետը, Իրանի հետ միջուկային գործարքի ապագայի մասին: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ազգայնամոլները, որոնց ներկայացնում է Թրամփը, նույնիսկ շահագրգռված չեն հարգել ՆԱՏՕ-ի նման կազմակերպությունների տեսակետները :