Մամուլի տեսություն 07-05-2018
Երբ հինգ օր է մնում Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահի որոշման հայտարարմանը, Սիոնիստական ռեժիմի վարչապետը ուրվագծել է մի պատերազմի սցենարը և ասել է, որ անհրաժեշտության դեպքում ապագայի փոխարեն հենց հիմա պատերազմի մեջ կմտնի Իրանի հետ:
Ջավան
ՀԳՀԾ 2 և 3-ի թակարդը՝ պատերազմի խրտվիլակի սցենարով
Երբ հինգ օր է մնում Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահի որոշման հայտարարմանը, Սիոնիստական ռեժիմի վարչապետը ուրվագծել է մի պատերազմի սցենարը և ասել է, որ անհրաժեշտության դեպքում ապագայի փոխարեն հենց հիմա պատերազմի մեջ կմտնի Իրանի հետ:
Շաբաթ օրն էլ Ֆրանսիայի նախագահը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման վիճակը նմանեցրեց «Փանդորաբաքս»-ի և ասաց, որ նման պայմանները կարող են պատերազմի հանգեցնել: Իրանի դեմ պատերազմական սցենարների մասին ոչ-պաշտոնական հաղորդումները վերջին օրերին աննախընթաց կերպով հաճախակի են դարձել, ինչը սրանից առաջ մեկ անգամ էլ կրկնվեց նախքան ՀԳՀԾ-ի կնքումն ու Իրանի հետ միջուկային բանակցության մեկնարկին հանգած ամիսներին:
Գերմանիայի ԱԳ նախկին նախարարը երեկ երրորդ անձն էր, որ ազդարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից Դոնալդ Թրամփի հրաժարման հետևանքների ու պատերազմի հավանականության մասին: Զիգմար Գաբրիելը «Շպիգել»-ի հետ զրույցում ասաց. «Եթե զգույշ չլինենք 30-ամյա մի պատերազմի վտանգը սպառնում է Միջին Արևելքը»: Գաբրիելը պատերազմական սցենարը ամենապարզ կերպով ուրվագծել է հասարակական կարծիքի համար և ասել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, այլևս որևէ երկիր պատրաստ չի լինի Իրանում ներդրում կատարել և այդպիսով Ռոհանու կառավարությունը կհայտնվի ճնշման տակ և Իրանն էլ կվերսկսի իր միջուկային ծրագիրը: Հետևաբար ԱՄՆ-ն ու Իսրայելը կփորձեն ռազմական քայլով հակազդել այս իրավիճակին»:
Գերմանիայի ԱԳ նախարարի արտահայտություններից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն էլ շաբաթ օրն ազդարարեց, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունից Թրամփի հավանական հրաժարումը հնարավոր է, որ պատերազմի հանգեցնի: Թեև Մակրոնը «Շպիգել»-ի հետ հարցազրույցում ընդգծելով, որ «համոզված չէ Դոնալդ Թրամփը պատերազմի ցանկություն ունենա» փորձ կատարեց իր արտահայտություններն առաջնորդել «չկանխատեսված մի պատերազմի» հավանականության կողմը, սակայն խոշորացնելով Իրանի դեմ պատերազմական սցենարը կողմնակի կերպով իր ազդարարության սլաքն ուղղեց Իրանի կողմը:
Թրամփն առավել շոշափելի դարձնելով Իրանի դեմ պատերազմական սցենարը ձգտում է Թեհրանին պարտադրել ՀԳՀԾ-ն կրկնելու կապակցությամբ որոշում կայացնել: Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակ հայտարարել է. «Թույլ տվեք մեկ անգամ ընդմիշտ հստակեցնել այն հարցը, որ մենք ոչ մեր անվտանգությունը կվստահենք օտարներին և ոչ է կրկին կբանակցենք կամ որևէ բան կհավելենք այն համաձայնությանը, որը հենց սկզբից բարեխղճորեն գործադրել ենք»:
Ջոմհուրի Էսլամի
իննամյա ընդմիջումից հետո կայացան Լիբանանի խորհրդարանական ընտրությունները
Լիբանանցի քվեարկողներն անցած օրն այդ երկրի քվեակենտրոններում ներկայանալով ընտրեցին այդ երկրի խորհրդարանի պատգամավորներին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, լիբանանցիներն առաջին անգամ անց են կացվում համամասնական կարգով: Լիբանանի ընտրության նոր օրենքի համաձայն Լիբանանը բաժանվում է 15 ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրին բաժին են հասնում 5-ից 13 մանդատներ:
Ընտրության նոր օրենքի համաձայն, թեկնածուները պիտի որևէ ցուցակի մաս կազմեն, սակայն նույն ցուցակում կարող են մրցել մյուս թեկնածուների հետ:
Նոր օրենքի համաձայն քվեարկող անձն ընտրում է ամբողջ ցուցակը և չի կարող ցուցակից որևէ անձին անուն հանել կամ դրան հավելել, սակայն ցանկության դեպքում կարող է որևէ մեկին տալ իր գերազանց ձայնը:
Ամենաշատ գերազանց ձայները հավաքած թեկնածուն իր ցուցակից խորհրդարան անցնելու առաջնահերթություն է ունենում և դա պատճառ է դառնում, որ ցուցակում ներառված թեկնածուները գերազանց ձայների համար մրցակցեն միմյանց հետ:
Նոր օրենքն արտասահմանում բնակվող լիբանանցիներին նույնպես թույլատրում է մասնակցել ընտրություններին պայմանով որ նախապես գրանցված լինեն Լիբանանի դեսպանատներում:
Այս ընտրություններին լայն մասնակցություն են բերել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք երկու տարի առաջ մասնակցություն ունեցան «Աղբերի ճգնաժամ» կոչվող բողոքի ակցիաներին, թեև նրանցից շատերը ընտրություններին մասնակցել են այնպիսի ցուցակներում, որոնց թեկնածուների շարքում են վաստակավոր քաղաքական գործիչներ:
Լիբանանում խորհրդարանի գործունեության շրջանը չորս տարի է, սակայն քաղաքական տարաձայնությունների և տիրող պայմանների պատճառով այս ընտրությունները կազմակերպվեցին իննամյա ընդմիջումով:
Ալիք
Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը կը նպաստի՞ Հայաստանի զարգացմանը
Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջեւ Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) մասին համաձայնագիրը կողմերին մեծ եկամուտներ կապահովի ու արտոնություններ կը տա։ Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) մասին համաձայնագիրը ստորագրվելու է այս տարվա մայիսի 17-ին։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ-ն Իրանին սակագնային զիջումներ կանի ապրանքանիշերի 502 կոդով։
ԱՏԳ երկրորդ բաղադրիչը սահմանային համագործակցությունն է, Իրանին հարակից Հայաստանի շրջանների զարգացումը։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է։ Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարող է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի ու Իրանի շրջանների միջեւ։ Դա նշանակում է կապերի ակտիվացում, նոր ներդրումների ներհոսք, ենթակառուցվածքների զարգացում։ Միաժամանակ Սյունիքը ԵՏԱՄ երկրների համար Իրան տանող պատուհան է դառնալու։
Տնտեսագետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով ԱՏԳ-ի մասին համաձայնագիրը կը մեծացնի ինտեգրացիոն միավորման երկրների համատեղ ներքին արտադրությանը։ Պետք է հետեւել՝ ինչպես է համաձայնագիրն իրականացվում, հատկապես, որ այն ժամանակավոր բնույթ է կրում։
Սակայն հիմա արդեն պարզ է՝ որոշ ժամանակ անց դիվիդենտները կարող են բավականին զգալի լինել։ Ինչպես հայտնի է, ընդհանուր մակարդակը բավականին սահմանափակ է, իրանական տնտեսության մեջ ներմուծական սակագնի մակարդակը բավականին բարձր է։
Սպուտնիկ Արմենիա
Նոր իշխանություն․ Հայաստանը Իրանի ու Թուրքիայի հետ «թավշյա» հարաբերություններ կհաստատի՞
Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերից են լինելու։ Փորձագետները մտորում են՝ այդ հարաբերությունները կփոխվեն, թե ոչ։
Հայաստանում դեռ պաշտոնապես իշխանափոխություն չի եղել, սակայն բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգը հասարակության ուշադրության կենտրոնում է։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է, որ Փաշինյանը դեռ չի խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն դատելով նրանից, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը իր ընտրվելուց հետո, պարզ է, որ նա մտադիր չէ կտրուկ փոփոխություններ անել։
«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում որևէ կոնկրետ կամ զգալի փոփոխություններ կլինեն։ Պետք է սպասել կառավարության ծրագրին, այդ հարցը նրա ծրագրի առանցքային դրույթներից կլինի», — ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Թեհրանի հետ հարաբերություններին, ապա իրանագետ Արտյոմ Տոնոյանը համոզված է, որ դրանք նույնպես չեն փոխվի։
«Անկախ այն բանից, թե ով կլինի Հայաստանի վարչապետ, երկրի արատքին քաղաքականությունը հարևանների, ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ չի փոխվի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է հենց ինքը՝ Փաշինյանը»,- ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ու Իրանը միմյանց կապում են պատմական բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները, և ապագայում դրանք կպահպանվեն։