Բաղայի. Բանակցությունները կապ չունեն պարտադրանքի և սպառնալիքների հետ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում գրել է. «Բանակցությունները որևէ կապ չունեն պարտադրանքի և սպառնալիքների հետ»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Բաղային գրել է. ««Բանակցություն» հասկացությունը պահանջում է իրական և ազնիվ ջանքեր՝ վեճը լուծելու նպատակով երկխոսության համար (Միջազգային դատարանի որոշում՝ 2011 թվականի ապրիլի 1-ի), հետևաբար, «բանակցությունները» պահանջում են լրջություն և բարի կամք։ «Բանակցությունները» «փաստարկ», «թելադրանք», «շանտաժ» կամ «հարկադրանք» չեն»։
Մերժելով Իրանի պատասխանի բովանդակության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների պնդումները, նա հավելել է. «Իրանի դեռևս չի տվել իր պատասխանը»։
Անդրադառնալով Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական գործընթացի վերջին վիճակին, Բաղային գրել է. «Հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է պակիստանցի միջնորդի միջոցով, և փոխանակված տեքստերն ուսումնասիրվում են»։
Բաղային պարզաբանել է.«Իրանը Թեհրանի 14 կետանոց առաջարկի վերաբերյալ ԱՄՆ տեսակետների մասին իր դիրքորոշումը դեռևս չի հայտնել պակիստանյան կողմին»։