Մամուլի տեսություն 08-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90880-Մամուլի_տեսություն_08_05_2018
Արդյոք «ՀԳՀԾ առանց ԱՄՆ-ի» երևույթը հիմնականում հնարավոր է: Եթե նայենք մեզ շրջապատող աշխարհին պիտի ասենք, ո՛չ: Այս Եվրոպայում ու այն Չինաստանում ԱՄՆ-ին դիմադրելու համար այնքան էլ մեծ պոտենցիալ գոյություն չունի: Միջուկային բանակցությունների ժամանակ Աշթոնը Զարիֆին ասաց, որ նախընտրելի է դուք ձեր հարցերը լուծեք ԱՄՆ-ի հետ և ուղղակի բանակցության նստեք: Այդպես եղավ, որ մի փուլից հետո 5+1 խմբի հետ բանակցությունը փոխարինվեց «Զարիֆ-Քերի բանակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 07:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-05-2018

Արդյոք «ՀԳՀԾ առանց ԱՄՆ-ի» երևույթը հիմնականում հնարավոր է: Եթե նայենք մեզ շրջապատող աշխարհին պիտի ասենք, ո՛չ: Այս Եվրոպայում ու այն Չինաստանում ԱՄՆ-ին դիմադրելու համար այնքան էլ մեծ պոտենցիալ գոյություն չունի: Միջուկային բանակցությունների ժամանակ Աշթոնը Զարիֆին ասաց, որ նախընտրելի է դուք ձեր հարցերը լուծեք ԱՄՆ-ի հետ և ուղղակի բանակցության նստեք: Այդպես եղավ, որ մի փուլից հետո 5+1 խմբի հետ բանակցությունը փոխարինվեց «Զարիֆ-Քերի բանակցությամբ»:

Ջավան

ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի, ինչպե՞ս

 

Արդյոք «ՀԳՀԾ առանց ԱՄՆ-ի» երևույթը հիմնականում հնարավոր է: Եթե նայենք մեզ շրջապատող աշխարհին պիտի ասենք, ո՛չ: Այս Եվրոպայում ու այն Չինաստանում ԱՄՆ-ին դիմադրելու համար այնքան էլ մեծ պոտենցիալ գոյություն չունի: Միջուկային բանակցությունների ժամանակ Աշթոնը Զարիֆին ասաց, որ նախընտրելի է դուք ձեր հարցերը լուծեք ԱՄՆ-ի հետ և ուղղակի բանակցության նստեք: Այդպես եղավ, որ մի փուլից հետո 5+1 խմբի հետ բանակցությունը փոխարինվեց «Զարիֆ-Քերի բանակցությամբ»:

Այսօր էլ ամերիկացիները նույնն են կրկնում, այսինքն գերադասում են ԱՄՆ-ի կողքին հոգեբանորեն խաթարել ՀԳՀԾ-ն և լրացուցիչ ՀԳՀԾ-ներով առավել զիջումներ պարտադրել և իրենց ստորագրած պայմանագրի համար արտասուք չեն թափում: Մեկ օր նրանից առաջ, որ Ռոհանին ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ակնկալիքները բավարարելու առաջարկ ներկայացնի Եվրոպային, Եվրոպան արդեն իսկ հստակ պատասխան էր տվել իրանական կողմի նման ակնկալիքին: Օրինակ Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Զիգմար Գաբրիելը իրանցիներին վախեցնելով «առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ»-ից, «Շպիգել»-ի հետ հարցազրույցում հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից այլևս որևէ երկիր պատրաստ չի լինի ներդրում կատարել Իրանում և այդպիսով Ռոհանու կառավարությունը կհայտնվի ճնշման ներքո և Իրանն էլ կվերսկսի իր միջուկային ծրագիրը: Դա ԱՄՆ-ին ու Իսրայելին կմղի ռազմական քայլով հակազդելու իրավիճակին և առկա է 30-ամյա պատերազմի վտանգը»:  

Նույն դասին է պատկանում Ֆրանսիայի նախագահը, ով «առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ»-ն նմանեցրեց ,Պանդոռաբաքս»-ի, որի միջից կարող է ամեն բան դուրս գալ, ընդորում նաև դժբախտություն ու աղետ:

Այսպիսով Եվրոպայի համար առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ն անիմաստ է և Ռոհանու ակնկալության պատասխանն արդեն տրված է: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը պասիվ հրաժարում չի լինելու և ԱՄՆ-ն անցած 40 տարիների ընթացքում ունեցած դերակատարության նման լիարժեքորեն կենսունակ ու ազդող է հանդես գալու, այսինքն հրաժարում ՀԳՀԾ-ից և դրան զուգահեռ ՀԳՀԾ-ի անդամների դեմ սպառնալիք ու նաև խրախուսում, որպեսզի Իրանի հետ չհամագործակցելով տնտեսական առճակատում հայտարարեն նրա դեմ:

 

Ջոմհուրի Էսլամի

Դիմադրության փայլուն արդյունքը

 

Լիբանանի  խորհրդարանական ընտրություններում Հեզբոլլահի արձանագրած հաղթանակը, որն իրականության մեջ պիտի տարածաշրջանում դիմադրության ճակատի հաղթանակը համարել, կարևոր իրադարձություն է, որն ազդելու է քաղաքական հավասարություններից շատերի վրա:

Լիբանանի Հեզբոլլահը շահեց Լիբանանի խորհրդարանի 128 տեղերից 67-ը: Դա նշանակում է, որ կեսից երեք տեղ ավելի և սա ուշագրավ մեծամասնություն է համարվում Լիբանանի յուրահատուկ պայմանների համար: Ընտրություններում Հեզբոլլահի հաղթանակը կանխելու համար մի քանի երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Արաբիան ու Սիոնիստական ռեժիմը մեծագումար դոլարներ ծախսելով, ծանր քարոզչությամբ ու ծավալուն լաբբիների միջոցով ջանքեր գործադրեցին ու այդ պատճառով էլ Հեզբոլլահի հաղթանակը պիտի մեծ հաղթանակ բնութագրել, ինչը այդ մի քանի երկրների ղեկավարներին զայրույթ է պատճառել, այնպես որ նրանք արտահայտել են իրենց ցասումը և նույնիսկ սպառնալիքներն են հնչեցրել Հեզբոլլահի հասցեին:

Սիոնիստական ռեժիմի կրթության նախարարը ջղային հակազդեցություն ցուցաբերելով Լիբանանի խորհրդարանական ընտրություններում Հեզբոլլահի հաղթանակը մտահոգիչ երևույթ համարեց այդ ռեժիմի համար և Լիբանան ու Հեզբոլլահը նույնացնելով, բացահայտ կերպով հայտարարեց, որ այսուհետ ցանկացած զարգացման համար պատասխանատու է լինելու Լիբանանը: Սիոնիստական ԶԼՄ-ներն էլ երել Հեզբոլլահի հաղթանակը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունների պարտությունը համարեցին:

Ընտրություններում Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակի մեջ թաքնված կարևոր կետն այն է, որ դիմադրության ճակատը քաղաքական մեծ հաղթանակ արձանագրելուց բացի նաև ապացուցեց, որ տարածաշրջանում առաջին խոսքն է ասում: Այս հաղթանակը կարող է դաս լինել տարածաշրջանի արաբ ժողովուրդների համար և նրանց հասկացնել, որ դիմադրության շնորհիվ բացի պատերազմի դաշտում թշնամում նահանջ պարտադրելուց, հնարավոր է նրան պարտության մատնել նաև քաղաքականության դաշտում:

Մյուս կարևոր կետը տարածաշրջանում սիոնիստների ապրած հիասթափությունն ու հուսալքությունն է, ովքեր ֆինանսական, քաղաքական ու քարոզչական մեծ հատկացումներ կատարելուց հետո, այսօր հանգել են այն եզրակացության, որ ոչ միայն որևէ արդյունք չեն քաղել, այլև պարտավոր են վերատեսության ենթարկել իրենց քաղաքականությունները:

 

Ալիք

«Ես Ալիևին լավ եմ ճանաչում». Սարգսյանը խոսել է ԼՂ-ում լարվածության հնարավոր աճի մասին

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում, որ ԼՂ-ում լարվածությունը կարող է աճել։ Ու նա պայքարելու է հայ-ռուսական սերտ հարաբերությունների պահպանման համար։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շատ լավ է ճանաչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այդ պատճառով նա չի բացառում, որ ԼՂ-ում լարվածություն կարող է լինել։ Այս մասին Սարգսյանը խոսել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում` պատասխանելով այն հարցին` կարող է արդյո՞ք Հայաստանում իշխանափոխությունը ազդել Բաքվի հետ հարաբերությունների վրա։

Նախագահն ընդգծել է, որ առաջին իսկ օրվանից կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգությամբ: Այդ առումով նա անդրադարձել է նաև Մոսկվայի հետ հարաբերություններին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են՝ վստահեցնելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ռուսաստանյան ռազմաբազան:

Ուստի ՀՀ նախագահը պայքարելու է, որպեսզի Հայաստանի և Ռուսասանի բարեկամական, եղբայրական և ռազմաքաղաքական հարաբերությունները սերտ մնան, առավել ևս, որ ռուսական ռազմաբազան տեղակայված է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի մոտակայքում:

 

 

Իրավունք

Ովքե՞ր են հավակնում տեղ գտնել Փաշինյանի կառավարությունում. արդեն անուններ կան

 

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը կարող է վստահել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին:

Մինչդեռ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արարտ Միրզոյանը կշարունակի մնալ խորհրդարանում, որպես «Ելք»-ում Փաշինյանի միակ հավատարիմ հենասյունը:

Ի դեպ, մինչ ՀՀ ՊՆ-ում որոշ շրջանակներ պատրաստվում են ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի վերադարձին, այս անգամ որպես պաշտպանության նախարար, պարզվում է՝ Փաշինյանն այս հարցում լուրջ փակուղու առջեւ է:

Դավիթ Տոնոյանը ՊՆ փոխնախարարն էր Սեյրան Օհանյանի օրոք, ուստի նրան այդքան էլ բարի խոսքերով չեն հիշում ոչ նախարարությունում, ոչ էլ նախարարությունից դուրս:

Միակ ելքը մնում է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին պաշտպանության նախարար նշանակելը, ինչը Փաշինյանն էլ է հասկանում, որ կդառնա իսկական գլխացավանք ոչ միայն իր, այլեւ ողջ երկրի անվտանգության համար:

Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետին, թեպետ օրեր առաջ շրջանառվում էր այս պաշտոնում գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, բայց Փաշինյանը դեռ հույս ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համոզել տեղափոխվել այդ աթոռին: Թերեւս սա կլինի միակ մեղմացուցիչ հանգամանքը, որ այլեւս ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կազմում, երբեմն-երբեմն փոխհամաձայնության գան գործադիրի հետ: