Մամուլի տեսություն 06-05-2018
Իրանական «Էըթեմադ» օրաթերթն իր այսօրվա համարում «Լրագրող վարչապետը» խորագրի ներքո տպագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր թղթակիցների մասնավոր հարցազրույցը, որտեղ շոշափվել են Հայաստանում ձևավորված վերջին շարժմանը վերաբերող հարցեր, նաև Իրան-Հայաստան հարաբերությունների կապակցությամբ ՀՀ նոր վարչապետի տեսակետները:
Էըթեմադ
Լրագրող վարչապետը
Իրանական «Էըթեմադ» օրաթերթն իր այսօրվա համարում «Լրագրող վարչապետը» խորագրի ներքո տպագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր թղթակիցների մասնավոր հարցազրույցը, որտեղ շոշափվել են Հայաստանում ձևավորված վերջին շարժմանը վերաբերող հարցեր, նաև Իրան-Հայաստան հարաբերությունների կապակցությամբ ՀՀ նոր վարչապետի տեսակետները:
Օրաթերթի այս համարում նաև տպագրվել է «Հայաստանի ազգային շարժումը» խորագրով Բահրամ Ամիր Ահմադիանի հոդվածը, որտեղ կարդում ենք.
«Այս պահին Հայաստանը բարդ հարցերի դիմաց է կանգնած, որոնցից գլխավորը տարածաշրջանային զարգացումներից դուրս մնալն է: Արևելյան և արևմտյան հարևանների հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և դեպի հյուսիս-արևմուտք ու Վրաստան ձգվող ճանապարհների անհարմարությունը, նաև Ռուսաստանի հետ ուղղակի սահման չունենալն այս երկրին դրել են ռազմավարական նեղ կացության մեջ և այս երկրի հարաբերակցական միակ ուղին հարավային սահմանից ու Իրանի տարածքով ձգվում է դեպի ազատ ջրերը:
Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցությունը և Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Գյումրիում հաստատված ռուսական ռազմաբազան ընդլայնել են ռազմական ու քաղաքական հարցերում Ռուսաստանի դերակատարությունը: Թեև վերջին անհանդարտությունների ընթացքում Ռուսաստանի մասին որևէ խոսք չի գնում, սակայն Հայաստանի ժողովուրդն ու հատկապես երիտասարդ սերունդը Ռուսաստանի հետ առավել ընդլայնված հարաբերությունների չեն ձգտում և ցանկանում են, որ խորհրդային տարիների համեմատությամբ իրենց երկիրը քաղաքական ավելի շատ անկախություն ունենա: Այս հարցի զգայնությունը նկատվում է Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակվելու մասին Փաշինյանի հայտնած քաղաքական առաջին դիրքորոշումներում:
Այլ երկրների հետ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ Փաշինյանի դիրքորոշումների հետ կապված որոշ մտահոգություններ գոյություն ունեն: Ոմանք այն տեսակետն ունեին, որ Հայաստանում բողոքարարները կարող են դրսից հովանավորվեն և կամ Կովկասի տարածաշրջանում մեկ այլ գունավոր հեղափոխության ականատես լինենք: Սակայն զարգացումներն ապացուցեցին, որ սա ազգային մի շարժում է, որ ձևավորվել է առանց արտասահմանին քաղաքական կամ ֆինանսական կախվածություն ունենալու:
Հայաստանի պետայրերը գիտակցում են, որ առանց Ռուսաստանի աջակցություն անկարող են լինելու դիմադրել Ադրբեջանի դիմաց և պահել Ղարաբաղն ու դրա շրջակա տարածքները: Նկատի առնելով այս փաստը կարելի է համոզվել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվելու են, թեև այնքան էլ մեծ օժանդակության ակնկալիք չի կարելի ունենալ Ռուսաստանից, որն ինքն էլ դիմագրավում է արևմուտքի պատժամիջոցները և գտնվում է տնտեսական անբարենպաստ պայմաններում:
Քեյհան
Եթե Եվրոպան տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգված լիներ Իսրայելի ոճրագործությունների դիմաց չէր լռի
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի, գեշ ու լկտի ոճրագործության և տարածաշրջանում այս ռեժիմի կայունությունը խանգարող քաղաքականությունների հանդեպ Եվրոպայի պասիվությունը կրկին ապացուցեցին, որ ԱՄՆ-ի նման եվրոպական երկրներն էլ միայն տարածաշրջանում իրենց ապօրինի շահերի մասին են խորհում և հիմնականում տարածաշրջանում կայունությունը բացառությամբ որոշ դեպքերի նրանց համար որևէ արժեք չի ներկայացնում: Տարածաշրջանն անկայունացնող քաղաքականությունների պատճառով Եվրոպան շարունակ Իրանին ճնշման տակ է դրել ու պատժամիջոցներ է գործադրել, բայց երբ սիոնիստներն են տարածաշրջանը խռովության մատնում միայն բանավոր դատապարտմամբ սահմանափակվելով կողմերին հանդարտության պահպանման կոչ է անում:
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի երկուշաբթի օրվա ոճրագործություններ իրապես ժամանակակից պատմության ընթացքում աննախընթաց էին: Որևէ տեղ չի արձանագրվել նման դեպք, երբ մի ռեժիմ օրը ցերեկով անզեն ցուցարարների դեմ «Էֆ 15» և «Էֆ 16» ռազմական ինքնաթիռներից, անօդաչու թռչող սարքերից, տանկերից ու դիպուկահարներից օգտվի: Նման ոճրագործության դիմելը ոչ միայն պահանջում է լկտիություն ու միայն դաժան ու քարասիրտ ոճրագործներն են դրան ընդունակ, նաև երաշխիք է պահանջում այն մասին, որ այդ ոճրագործության հեղինակները հետագային պատասխանատվության չեն ենթարկվելու և դա ուղղակի հենց այն բանն է, որ եվրոպացիներն ու ամերիկացիները տվել են Իսրայելի անօրինական ռեժիմին:
ԱՄՆ նախագահի նման եվրոպացիներն էլ հավակնում են, որ Իրանը սպառնում է տարածաշրջանի կայունությունը: Հետևաբար պիտի բանակցել ու եթե Իրանը զիջումների գնաց մեղմել պատժամիջոցները: Սակայն նրանք բոլորն էլ տարածաշրջանի տարածքները բռնազավթած Իսրայելի ռեժիմի դիմաց միայն միայն խոսում են: Սա նշանակում է, որ տարածաշրջանի կայունությունը միակն պատրվակ է և նրանք էլ քայլում են Թրամփի ճանապարհով:
Ալիք
Մոգերինի. «Եւրոպան վճռակամ է պահպանելու Միջուկային համաձայնագիրը»
Եւրոպան վճռակամ է պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Այս մասին երեկ՝ մայիսի 15-ին Բրյուսելում կայացած Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ կայացած համատեղ հանդիպման ավարտին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա տեղեկացրել է, որ Միջուկային գործարքը փրկելու համար կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո շարունակել բանակցությունները:
Նրա խոսքով՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համաձայնագրի պահպանման համար «գործնական լուծումներ» գտնել: Նա նշել է, որ բոլոր կողմերը, գիտակցելով խնդրի հրատապությունը, պայմանավորվել են մի քանի շաբաթվա ընթացքում որոշ լուծումներ գտնել:
«Գործնական լուծումներ գտնելու նպատակով, բանակցությունները շարունակվելու են փորձագետների մակարդակով»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ խնդրի քննարկման նպատակով առաջիկա շաբաթ Վիեննայում կը հանդիպեն կողմերի փոխարտգոծնախարարները:
Ժողովուրդ
Արտահերթ ընտրությունների սահմանադրական ճանապարհը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ` նաև օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա:
Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում: Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, և անհրաժեշտ է ևս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Մի հանգամանք, որին հեշտ չէ հասնել»: