Մամուլի տեսություն 18-05-2018
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը դեպի միահեծանության ձախողած ու աղետալի փորձը կատարված վերադարձ և միջազգային իրավունքը ոտնահարող քայլերի ուղղությամբ քարոզչական քայլ բնութագրեց:
Ֆարս
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը միջազգային իրավունքի ոտնահարման տարածում
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը դեպի միահեծանության ձախողած ու աղետալի փորձը կատարված վերադարձ և միջազգային իրավունքը ոտնահարող քայլերի ուղղությամբ քարոզչական քայլ բնութագրեց:
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ղոլամալի Խոշռուն մասնակցեց Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ միջազգային իրավունքի մակարդակի բարձրացման թեմային նվիրված ԱԽ-ի ազատ քննարկմանը:
Նա ասաց. «Մեր ապրած ժամանակաշրջանում բազմավեկտորությունն ու միջազգային իրավունքն առավել քան երբևե վտանգված են միահեծանության, օրինազանցության և միջազգային հանրության հանրային շահերի դեմ հարգանքի բացակայության պատճառով, հետևաբար ԱԽ-ում նման թեմայով քննարկումն անցկացնելն արժանի ու տեղին վերցված քայլ է»:
«ՄԱԿ-ի հիմնադրման օրից օրենքի առանցքի վրա հիմնված միջազգային հանրություն ստեղծելու միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումն այս կազմակերպության հիմնական նպատակներից է: Սակայն ցավոք սրտի նկատում ենք, որ այս կազմակերպության որոշ անդամ երկրներ հակառակ ՄԱԿ-ի հռչակագրին իրենց կամքն այլ երկրներին թելադրելու համար դիմում են սպառնալիքի և կամ բռնի ուժի կիրառման միջոցին և որոշակի երկրների իրենց անարդար, անօրինական ու միակողմանի պատժամիջոցների թիրախ են դարձնում: Այս քայլերը ոչ միայն ոտնահարում են միջազգային իրավունքն ու այդ երկրների քաղաքացիների հումանիտար իրավունքները, այլև խախտում են միջազգային կարգը, կայունությունն ու անվտանգությունը»,-ասաց Խոշռուն:
ՄԱԿ-ում մեր երկրի մշտական ներկայացուցիչը հավելեց. «Ուշադրության արժանի է, որ հենց այս ամիս երբ նման քննարկում է անցկացվում ԱԽ-ում միջազգային հանրությունը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարման ու օրենքի խախտման առնվազն երկու դեպքեր է արձանագրել: Մայիսի 8-ին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց ՀԳՀԾ-ից իր միակողմանի ու անօրինական հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: Այս որոշումն իրականության մեջ ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության ու օրինազանցության գագաթնակետն էր և դա ի տես այն բանի, որ ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի լիարժեք հավատարմությունն անգամներ հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից»:
«ԱՄՆ-ի վերջին քայլը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի հռչակագրի լիարժեք ոտնահարում ու անտեսում է համարվում: Այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի հռչակագիրն ընդգծում է միջազգային տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը դեպի միահեծանության ձախողած ու աղետալի փորձը կատարված վերադարձ և միջազգային իրավունքը ոտնահարող քայլերի ուղղությամբ քարոզչական քայլ է համարվում»,-նշեց ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:
Նա հավելեց. «Ընթացիկ ամսվա 14-ին էլ Նեթանյահուն իր հյուրերին հրավիրեց մասնակցելու ԱՄՆ-ի դեսպանատան Երուսաղեմ փոխանցվելու հանդիսությանը: Միջոցառում, որ ամեն ինչից առավել միջազգային իրավունքի, Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ-ի բանաձևերի և Պաղեստինի ժողովրդի անհերքելի իրավունքների ոտնահարում էր համարվում: Այս հանդիսության հետ միաժամանակ իսրայելցի զինվորները կոտորածի էին ենթարկում անզեն պաղեստինցի բողոքարարներին: Իսրայելյան արյան ծովի արդյունքում միայն մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում նահատակվեցին ավելի քան 60 և վիրավորվեցին ավելի քան 2700 պաղեստինցի ցուցարարներ:
«Իսրայելի ռեժիմի քայլերը միջազգային իրավունքի, այդ թվում մարդու իրավունքի ամոթալի ոտնահարում էին, իսկ այս ռեժիմի բոլոր ոճրագործություններն ու օրինախախտումներն իրականացվում ԱՄՆ-ի աջակցությամբ»,-հավելեց ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն:
Սպուտնիկ Արմենիա
«Հալալ» ուտելիքը ԵԱՏՄ-ում. Հայաստանում թուրքական ապրանքը կփոխարինե՞ն իրանականով
ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը ձեռնտու է կազմակերպության անդամ երկրներին և, մասնավորապես, Հայաստանին, որն ընդհանուր սահման ունի Իրանի հետ։ Բնականաբար, պատժամիջոցների տակ գտնվող Իրանի համար նույնպես շահավետ է։ Փաստաթուղթը ստորագրված է, բայց դա ընթացակարգերից ամենահեշտն է ու արագը. մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի համաձայնագիրն իրական տնտեսական օգուտ բերի։
Այո, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ժամանակավոր է, նախատեսվում է պայմանավորվել շատ կետերի շուրջ՝ երեք տարի հետո երկարաժամկետ լիաֆորմատ պայմանագիր ստորագրելու համար։ Եվ, հավանաբար, ճիշտ է, որ կողմերը ժամանակ չեն կորցրել՝ փորձելով միանգամից և երկար ժամանակով պայմանագիր կնքել։ Այդ երեք տարիները կբացահայտեն առավելությունները, ցույց կտան խնդիրները և թերությունները։ Ապագա համաձայնագրում կարելի է հաշվի առնել դրական և բացասական բոլոր կողմերը։
Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին ներկա համաձայնագրում ներառված են ապրանքային խմբեր, որոնց նկատմամբ կողմերը փոխադարձ հետաքրքրություն ունեն։ Կոնկրետ Հայաստանի դեպքում հեռանկարներն ավելի լայն են։ Առաջին հերթին` երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելը, ինչպես նաև քաղաքական որոշակի դիվիդենտները։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա հիմա այդ համաձայնագիրը նրան օդ ու ջրի պես է պետք, հատկապես, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս «միջուկային համաձայնագրից» և սպառնաց պատժամիջոցներով։ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ մի դեպքում չեն աջակցի պատժամիջոցներին, դա հասկանալի է, բայց Եվրոպան նույնպես, թվում է, մտադիր է դեմ գնալ Թրամփին և շարունակել Իրանի հետ համագործակցությունը։
Հիմա ԵԱՏՄ-ն և Իրանը կարող են ձեռնամուխ լինել, օրինակ, մաքսատուրքերի կարգավորման հարցերի մշակմանը։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ չեն կիրառվի այլ միջոցներ (որոնք չեն վերաբերում սակագնային քաղաքականությանը), որոնք կարող են բացասաբար անդրադառնալ առևտրի արդյունավետության վրա։
Էներգակիրներից բացի, Իրանում զարգացած է մեքենաշինությունը և մետաղի մշակումը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, արտադրվում է կենցաղային քիմիայի արտադրանքի լայն սպեկտր։ Սակագների նվազեցման և ներկրման հեշտացման պայմաններում իրանական շատ ապրանքներ կարող են Հայաստանում փոխարինել նույնանման թուրքական ապրանքին թեկուզ այն պատճառով, որ իրանական ապրանքները ներկրելն ավելի շահավետ կլինի։
Հայկական շուկայում արդեն բազմաթիվ իրանական ապրանքներ կան, իսկ հիմա, անկասկած, դրանք կավելանան։ Հայաստանի արտադրանքը նույնպես կարող է ներկայացվել Իսլամական Հանրապետությունում ավելի լայն տեսականիով, հնարավոր ներդրումները խոստումնալից կդառնան։
Մենք արդեն հաջող փորձ ունենք, թեկուզ ոչ մեծ․ չէ՞ որ Հայաստանն իրանական չափանիշներին համապատասխանող «հալալ» սննդամթերք է արտադրում։ Այնպես որ այդ փորձը չզարգացնելն ուղղակի աններելի է։
«Փաստ»
Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (տարբեր պատճառներով):
Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Ըստ այդմ՝ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ:
Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում:
Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը: