Մամուլի տեսություն 19-05-2018
ՀԳՀԾ-ի պահպանման ուղղված Եվրոպայի ու Իրանի դիվանագիտական ջանքերի ընթացքում աշխարհի ծովային փոխադրության ամենախոշոր ընկերություն՝ «Մերսկ»-ը հայտարարեց, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները վերականգնվելով այլևս Իրանում չի աշխատելու:
Իրան
Եվրոպայի «Խոչընդոտող կանոններ»-ը և Իրանի խաղադաշտը
ՀԳՀԾ-ի պահպանման ուղղված Եվրոպայի ու Իրանի դիվանագիտական ջանքերի ընթացքում աշխարհի ծովային փոխադրության ամենախոշոր ընկերություն՝ «Մերսկ»-ը հայտարարեց, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները վերականգնվելով այլևս Իրանում չի աշխատելու: «Մերսկ»-ն այս քայլին գնաց մեկ օր նրանից հետո, երբ «Թոթալ» ընկերությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ եթե չկարողանա ազատվել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, կհրաժարվի Հարավային Փարսի 11-րդ բլոկում աշխատանքից: Այդուհանդերձ Իրանի ու Եվրոպայի միջև մի քանի օր տևած սեղմ բանակցություններից ու նաև Սոֆիայում գումարված ԵՄ գագաթնաժողովից հետո Եվրոհանձնաժողովի նախագահը հայտարարեց ԱՄՆ-ի պատժամիջոցները դիմակայելու նպատակով ԵՄ-ի կողմից «Խոչընդոտող կանոններ»-ի գործադրման իրավական գործընթացի մեկնարկի մասին: Այս իրավական գործընթացը թեև երկար անցյալ չունի և դրա գործադրման պատմական միակ փաստն արձանագրվել է 1996 թվականին երբ Եվրոպան փորձեց պահպանել Կուբայի հետ իր առևտրական կապերը, սակայն այսօր համարվում է ՀԳՀԾ-ի փլուզումը կանխելու համար Իրանի ու ԵՄ-ի տրամադրության տակ եղած միակ գլխավոր միջոցը: փորձագետների համոզմամբ իրավական գործընթաց սկսելուց բացի նաև պահանջվում է թարմացնել այդ կանոնները, որը շուրջ երկու ամիս ժամանակ է պահանջելու: Ի՞նչ են ներկայացնում «Խոչընդոտող կանոններ»-ը: Դա ներքին իրավական դաշտում գործադրվող օրենք է, որի նպատակն է խոչընդոտ առաջացնել արտաքին մի կառույցի կողմից սահմանված օրենքի դիմաց և գլխավորապես Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ ջանք է համարվում, որպեսզի դրա օգնությամբ այլ երկրների հետ առևտրական հարաբերություններ ունեցող եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չտուգանվեն: Այս օրենքի գործադրման անցյալը վերաբերում է այն թվականներին, երբ ԱՄՆ-ն մյուս պետություններին ճնշման տակ դնելու համար դիմում էր երկրորդական պատժամիջոցների լծակի օգնության: Դրա երկու բացահայտ օրինակները Չինաստանն ու Կուբան էին: Երկրորդական են կոչվում այն պատժամիջոցները, որոնց սահմանող երկիրն այլ երկրներին ևս պարտադրում է հարգել այդ պատժամիջոցները ու հրաժարվելու դեպքում նրանց դեմ տուգանքներ է սահմանում: Այսօր՝ 22 տարիներից հետո ԵՄ-ն Իրանի միջուկային համաձայնությունը պահպանելու և Իրանում իր ընկերությունների շահերը պաշտպանելու համար սկսել է այդ օրենքի գործադրման իրավական գործընթացը: Դա ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով Եվրոպայի կողմից վերցված կտրուկ քայլ է համարվում: Սակայն ինչպես Եվրոպայի ղեկավարներն ու դիվանագետներն էլ հաստատել են, այս օրենքը հավանաբար խրախուսելու է ԱՄՆ-ի տնտեսական համակարգի հետ սերտ առնչություն չունեցող եվրոպական փոքր ու միջակ ձեռնարկություններին և նրանց պաշտպանելու է պատժամիջոցների ու հավանական տուգանքների դիմաց: Իրենք եվրոպացիներն էլ որևէ հստակ պատկերացում չունեն, թե այս օրենքներն ինչպես են կարող օգնել Իրանի ու ԵՄ-ի առևտրաշրջանառության ներկա մակարդակի պահպանմանը: Հատկապես որ եվրոպական խոշոր ու միջակ ընկերություններից շատերը ֆինանսական սերտ առնչություն ունեն ԱՄՆ-ի տնտեսական համակարգի հետ և ԱՄՆ-ի կողմից սահմանվող տուգանքների սարսափը նրանցից շատերին մղելու է զգուշավոր լինել Իրանի հետ հարաբերությունների պարագային:
Էբթեքար
Հյուսիսային Կորեայի դիրքորոշումներում շրջադարձի և ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու սպառնալիքի պատճառները
Կորեական թերակղզում լարվածությունների վերացման շուրջ լրատվական ծավալուն մանևրներից հետո և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հանդիպման վայրն ու թվականը հստակեցվելուն զուգահեռ անցած շաբաթ լուրեր հրապարակվեցին այն մասին, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնատարները չեղարկելով իրենց հարավկորեացի պաշտոնակիցների հետ հանդիպումը, չեն բացառել Թրամփի հետ հանդիպման չեղարկման հավանականությունը: Ըստ երևույթին դրա համար հիմք է ծառայել բանակցությունների կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարների արտահայտությունները և Վաշինգտոնի ու Սեուլի համատեղ զորավարժությունը, սակայն դա անկասկած ունեցել է նաև այլ պատճառներ:
Թեև ասվում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեղարկելու կապակցությամբ Հյուսիսային Կորեայի սպառնալիքի պատճառներից մեկն այդ երկրի ապազինման մոդելը և Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունն է եղել, սակայն այդտեղ գոյություն ունի մի կարևոր գործոն և դա անցած շաբաթ Պեկինում Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հետ Կիմ Ջունգ Ունի հանդիպումն է: Այդ հանդիպումից անմիջապես հետո Կորեական թերակղզում խաղաղության բանակցությունների կապակցությամբ Հյուսիսային Կորեայի իշխանությունների արտահայտություններում չափազանց ուշագրավ փոփոխություն նկատվեց և նրանից հետո երբ ԱՄՆ-ն շարունակեց իր հռետորաբանությունը սրվեցին այդ երկրի պահվածքի հանդեպ քննադատությունները:
Ալիք
ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները. իրանագետ
ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ. ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրից, սպառնաց, որ կիրականացնի պատժամիջոցներ, հիմա էլ հորդորում է եվրոպական երկրներին, որպեսզի միանան այդ պատժամիջոցներին: Այն գործարարները, ընկերությունները, որոնք որոշակի շրջանակից ավելի ապրանքաշրջանառություն կունենան Իրանի հետ, կարող են հայտնվել պատժամիջոցների տակ: Այս համաձայնագիրը կնպաստի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում Իրանի տնտեսությունը, համագործակցելով ԵԱՏՄ մեծ շուկայի հետ, կարողանա օգուտներ քաղել, մեծ ցնցումներ չունենա»,-ասաց իրանագետը:
Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը սկսել էր 2015 թվականից, և 3 տարվա աշխատանքի արդյունքում կնքվեց այդ համաձայնագիրը: Այն ենթադրում է ավելի շատ ապրանքաշրջանառություն, խոսքը 250 տեսակի ապրանքի մասին է, որոնք կամ պետք է նվազեցված գներով ներկրվեն, կամ զրոյացված:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Իրանը ստիպված է եղել իր տնտեսությունը զարգացնել փակ ռեժիմում և այնպիսի պետություն է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում կարողացել է տնտեսական աճ արձանագրել: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հնարավորություններից օգտվելուն, ապա տնտեսագետը նշեց, որ հարցը միայն Իրանը չէ, չմոռանանք, որ Ռուսաստանը ևս պատժամիջոցների տակ է, ստիպված է հարմարվել այս իրավիճակում: Նա բնական է համարում, որ երկրները գնում են շուկաների փոխադարձ ազատականացման:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի համար բավական լուրջ հնարավորություններ են ստեղծվում: Ըստ նրա՝ Մեղրու ազատ առևտրի տնտեսական գոտու մասով էական տեղաշարժ է ակնկալվում, ինչպես նաև ներդրումներ:
Ժամանակ
Հրավերք ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում
«Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին:
Հայաստանը չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում:
Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին: