Ռուսաստանը և Գերմանիան շարունակում են հովանավորել ՀԳՀԾ-ը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97050-Ռուսաստանը_և_Գերմանիան_շարունակում_են_հովանավորել_ՀԳՀԾ_ը
Չնայած ԱՄՆ-ի կողմից 2018 թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալու փաստին, սակայն 4+1 խմբի անդամները շարունակում են պնդել ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2018 08:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Գերմանիան շարունակում են հովանավորել ՀԳՀԾ-ը

Չնայած ԱՄՆ-ի կողմից 2018 թ. մայիսին ՀԳՀԾ-ից դուրս գալու փաստին, սակայն 4+1 խմբի անդամները շարունակում են պնդել ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

4+1 խմբի կարծիքով ՀԳՀԾ-ի համաձայնությունը նպաստում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խախաղության պահպանմանը: 

Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:Սա ցույց է տալիս, որ միջազգային ուժերի մոտեցումը լիովին հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին

4+1 խմբի կարծիքով  ՀԳՀԾ-ը կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի միջուկային խաղանպատակ ծրագիրը վերահսկելու գործում և միևնույն ժամանակ խոչընդոտել տարածաշրջանի երկրների միջուկային սպառազինության մրցավազքը: Մյուս կողմից ՀԳՀԾ-ը կանխել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողության իրականացման հավանականությունը: Նույնպես ՀԳՀԾ-ը հաջող մոդել է հանդիսանում Միջազգային խնդիրները բանակցության ճանապարհով կարգավորելու համար:

ՀԳՀԾ-ի չեղարկումը բացասական հետեւանքներ կարող է ունենալ  Միջազգային խաղաղության և անվտանգության վրա: Եվ այս խնդիրը պատճառ է դարձել որ վերջին ամիսներին Ռուսաստանը և  Գերմանիան շարունակեն պնդել ՀԳՀԾ-ի պահպանմաբ անհրաժեշտությունը:  Սա ցույց է տալիս, որ միջազգային ուժերի մոտեցումը լիովին հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

ՀԳՀԾ-ը պահպանելու ուղղությամբ Եվրամիությունը շարունակում է լիարժեք և  արդյունավետորեն իրականացնել Իրանի հետ առևտրական և տնտեսական հարաբերությունների պահպանմամբ: Ռուսաստանը ևս ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:Ռուսաստանի ԱԳ նախարարությունը օգոստոսի 18-ին մի հաղորդագրությամբ կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի հավատարմությունը: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը  կրկին հաստատելով ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի պարտավորությունն, ընդգծեց. «Մոսկվան ՀԳՀԾ-ն պահպանելու և լիարժեք գործադրելու ուղղությամբ կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերին»: Մոսկվայի տեսանկյունից, Միացյալ Նահանգները պետք է Իրանի հետ իր վեճերը լուծի այլ ճանապարհներով, և դա տրամաբանական  և ռացիոնալ չէ վտանգել ՀԳՀԾ-ի նվաճումներն ու ձեռքբերումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք հավատում ենք, որ ՀԳՀԾ-ը, ընդհանուր առմամբ և մասնավորապես, նպաստել է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինության տարածման կանխարգելմանը:

Չնայած ՀԳՀԾ-ի նկատմամաբ Ռուսաստանի և Գերմանիայի միասնական դիրքորոշմանը, սակայն, Թրամփը շարունակում է անտեսել աշխարհի մեծ տերությունների համաձայնությունը և քայլեր է ձեռնարկում այդ կարեւոր միջազգային համաձայնությունը տապալելու համար:

ԱՄՆ-ի նախագահի այս քայլն արժանացել է համաշխարհային, մասնավորապես ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերի խիստ քննադատության: