Վոլֆգանգ Շնիգերը զգուշացնում է ԱՄՆ-ից Գերմանիայի հեռանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունը հանգեցրել է աշխարհում այդ երկրի առավել մեկուսացմանը:
Սակայն Սպիտակ տունը պնդում է, որ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է աշխարհում ԱՄՆ-ի գերակայությանը: Իսկ աշխարհի շատ երկրներ, այդ թվում Վաշինգտոնի եվրոպական գործընկերները, պնդում են, որ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունները հանգեցրել է Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացմանը, ինչը վկայում է Սպիտակ տան հայտարարությունների անհիմն լինելու մասին:
Գերմանիայի ավագ պաշտոնյաները, որպես Եվրամիության կարևորագույն երկիր, որ առանցքային դեր են խաղում Եվրոպայի քաղաքականությունը ձևավորելու հարցում, քննադատել են Թրամփի մոտեցումը և զգուշացրել են այդ հարցի հետեւանքների մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս քննադատել է Թրամփի քաղաքականությունը և նրան զգուշացրել, որ այդ քայլերը կհանգեցնեն ԱՄՆ-ի մեկուսացմանը, այլ ոչ թե նրա ուժի ավելացմանը:
Մերկելի խոսքերով, Թրամփի կողմից հայտարարված «Նախ՝ Ամերիկան» կարգախոսը կթուլացնի ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում:
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավար Վոլֆգանգ Շնինգերը նույնպես զգուշացրել է այդ քայլի վերաբերյալ: Նա հայտարարել է. «Որքան ավելի շատ Դոնալդ Թրամփը մնա իշխանության ղեկին, կավելանա Գերմանիայում հակաամերիկյան ուժերի առաջացման և Ռուսաստանին ու Չինաստանին Գերմանիայի մոտենալու վտանգը»:
«Ռիսկն աշխարհում» գրքում, Վոլֆգանգ Շնինգերը գերմանացիներին կոչ է արել հանուն Թրամփի չհրաժարվել ԱՄՆ-ից և ընդունել գլոբալ պատասխանատվություն:
Շնինգերի խոսքերով, որքան երկար Թրամփը նախագահի, այնքան ավելի դժվար կլինի Եվրոպայում և Գերմանիայում դիմակայել նրանց, ովքեր ցանկանում են դադարեցնել ԱՄՆ-ից կախվածությունը:
Շնինգերը նաեւ մտահոգություն է հայտնել North Stream 2 խողովակաշարային նախագծին մասնակցելու համար գերմանական և այլ արտասահմանյան ընկերությունների դեմ Թրամփի վարած պատժամիջոցների ու սպառնալիքների քաղաքականության վերաբերյալ :
Բեռլինի և Վաշինգտոնի տարաձայնությունները Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ավելի են սրվել: Բացի այդ, Գերմանիայի ժողովրդի շրջանում աճել են հակաամերիկյան տրամադրությունները:
Pew ինստիտուտի կողմից 2017 թ.-ին անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների միայն 35% -ը դրական տեսակետն է ունեցել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ղեկավարության մասին: Մերկելի տեսակետը լիովին հակասում է Թրամփի մոտեցմանը:
Անկասկած, Մերկելի և Թրամփի տեսակետների միջև տարբերությունները ընդգրկում են Փարիզի Կլիմայական փոփոխության մասին համաձայնագրը և տարբեր հարցեր, այդ թվում՝ համաշխարհային առևտուրը, ՆԱՏՕ-ի ապագան և ՀԳՀԾ-ի վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք սպառնում են Եվրամիությանը և հատկապես Գերմանիայի շահերին: Իսկ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ Մերկելի, մտահոգությունները մասնավորապես էներգետիկ ոլորտի կապակցությամբ ավելի են մեծացել:
Չնայած Շնինգերի նախազգուշացմանը, փաստերը ցույց են տալիս, որ Թրամփի իշխանության ժամանակահատվածում ավելի են խորացել Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև տարձայնությունները: