ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը՝ Իրանի հետ թշնամության արտահայտություն
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակելով 2017 թվականի մասին իր զեկույցն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի օրն ահաբեկչության մասին իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ Իրանի կառավարությունը համաշխարհային մասշտաբով աջակցություն է ցուցաբերում ահաբեկչությանը և այդ աջակցությունն իրականացվում է Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման և Լիբանանի Հեզբոլլահի միջոցով: ԱՄՆ պետքարտուղարության զեկույցոմ Իրանը մեղադրվել է Ասիայի արևմտյան տարածաշրջանում ենթադրյալ ավերիչ դերակատարություն ունենալու և արաբական երկրների հարցերին միջամտելու մեջ:
Այս զեկույցն ԱՄՆ պետաքարտուղարության անցած տարիների ընթացքում հրապարակած զեկույցների և այն մեղադրանքների կրկնությունն է, որոնք որոշ ժամանակը մեկ ներկայացվում են տարբեր նախագծերի ու հայտարարությունների տեսքով: Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի վարչակազմում Իրանի դեմ անհիմն մեղադրանքներն այնքան հաճախակի են դարձել, որ վկայում են դրանք ներկայացնողների լկտիության մասին: Այս ընթացքում ահաբեկչության ու մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներն առաջին հերթին զուրկ են իրավական օրինականությունից, քանի որ ԱՄՆ-ն համարվելով աշխարհում գոյություն ունեցող դժվարության խոշոր մասը, ուրիշներին մեղադրելու լիազորություն չունի: Երկրորդ՝ նման զեկույցները չեն կարող այլ երկրների արտաքին քաղաքականության գնահատման համար հիմք ծառայել: Նման պայմաններում, ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներն անկախ երկրների հարցերին միջամտություն և անհիմն մեղադրանքների առաջադրում են համարվում, որոնք վկայում են ԱՄՆ-ի թշնամության մասին այն երկրների հետ, որոնք պատրաստ չեն հանձնվել նրա տիրակալության դիմաց:
Այս նախաբանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում և այդ թվում Ասիայի արևմտյան տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ուսումնասիրելով պարզվում է, որ այս տարածաշրջանում անկայունության ու անապահովության ազդակն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վարած արտաքին քաղաքականությունն է: ԱՄՆ գործող վարչակազմը, համագործակցելով Սիոնիստական ռեժիմի և Սաուդական ռեժիմի հետ, որոնք ահաբեկչության ու դրա ստեղծման աղբյուրն են համարվում, փորձում են Իրանին տարածաշրջանում անկայունության ազդակ ներկայացնել: Նույն շրջանակում կարող է գնահատվել տարածաշրջանում Իրանի դերակատարությունը խեղաթյուրելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը: Իրանի դեմ ԱՄՆ-ի անհիմն հայտարարությունները նույնիսկ ԱՄՆ-ում էլ քննադատության են արժանացել և դա վկայում է Ասիայի արևմտյան տարածաշրջանում իրողությունների ճիշտ ընկալման մասին: ԱՄՆ-ում հակապատերազմ ակտիվիստ Մեդեա Բենջամինը չորեքշաբթի օրը բողոքելով Թեհրանի հրթիռային ծրագրին ուղղված Իրանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությունների դեմ, ասել է. «Խոսեք Արաբիայի նման երկրների մասին: Այս արաբական երկիրն ամենամեծ սպառնալիքն է համարվում միջազգային հանրության համար»:
Բացի այս այն պայմաններում է ահաբեկչության հանդեպ Իրանի ցուցաբերած աջակցության մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն անում և որպես ԱՄՆ-ի դեմ սպառնալիք Իրանի անունը տեղավորում է ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի կողքին, երբ հենց ամերիկացիների հաստատմամբ, այդ երկիրը դերակատար է եղել ԻԼԻՊ-ական ահաբեկչության ստեղծման գործում: ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի սենատոր Քելի Վարդը մի քանի օր առաջ հայտարարել է. «Արիզոնայի ժամանակի հանրապետական սենատոր Ջոն Մաք Քեյնը, նախկին նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, համատեղ դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ն ստեղծելու և զինելու գործում»:
Նկատի առնելով ներկայացված իրողությունները, ԱՄՆ վարչակազմը շարունակելով իրանաֆոբիայի ու իրանատյացության ալիքը, փորձում է ԻԻՀ-ին ներկայացնել որպես ճգնաժամ առաջացնող մի երկիր և դա ի տես այն բանի, որ բոլորի համար ապացուցված իրողություն է, Իրանը կանգնած է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ստեղծած ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում: