Քաբուլի կառավարությունը ողջունում է Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Իրանի ջանքերը
Աֆղանստանի ազգային միասնության կառավարությունը ողջունել է այդ երկրում խաղաղություն հաստատելու Իրանի ջանքերը:
«Թասնիմ» լրատվական ծառայության հաղորդման համաձայն,Աֆղանստանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ֆերեյդուն Խուզունը, ողջունելով Աֆղանստանում խաղաղության գործընթացում Թեհրանի ջանքերն ասել է .«Թեհրանը փորձում է թալիբների հետ բանակցության գործընթացով նպաստել աֆղանական խմբերի միջև խաղաղության հաստատմանը»:
Ֆերեյդուն Խուզունը հավելել է.-«Իրանը Աֆղանստանի կառավարության հետ համագործակցում է՝ երկրում խաղաղություն հաստատելու համար»:
Թալիբանի պատվիրակությունը վերջերս մեկնել է Թեհրան եւ բանակցություններ է վարել Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորաջ իրանական պատվիրակության հետ:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին, Քաբուլ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը բանակցում է Թալիբանի հետ՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու նպատակով :