Քաբուլի կառավարությունը ողջունում է Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Իրանի ջանքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102707-Քաբուլի_կառավարությունը_ողջունում_է_Աֆղանստանում_խաղաղություն_հաստատելու_ուղղությամբ_Իրանի_ջանքերը
Աֆղանստանի ազգային միասնության կառավարությունը ողջունել է այդ երկրում խաղաղություն հաստատելու Իրանի ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 07:52 Asia/Tehran
  • Քաբուլի կառավարությունը ողջունում է Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Իրանի ջանքերը

Աֆղանստանի ազգային միասնության կառավարությունը ողջունել է այդ երկրում խաղաղություն հաստատելու Իրանի ջանքերը:

«Թասնիմ» լրատվական ծառայության հաղորդման համաձայն,Աֆղանստանի  գործադիր իշխանության ներկայացուցիչ Ֆերեյդուն Խուզունը, ողջունելով Աֆղանստանում խաղաղության գործընթացում Թեհրանի ջանքերն ասել է .«Թեհրանը փորձում է թալիբների հետ բանակցության գործընթացով նպաստել աֆղանական խմբերի միջև խաղաղության հաստատմանը»:

Ֆերեյդուն Խուզունը հավելել է.-«Իրանը Աֆղանստանի կառավարության հետ համագործակցում է՝  երկրում խաղաղություն հաստատելու համար»:

Թալիբանի պատվիրակությունը վերջերս մեկնել է Թեհրան եւ բանակցություններ է վարել Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորաջ իրանական պատվիրակության հետ:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին, Քաբուլ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը բանակցում է Թալիբանի հետ՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու նպատակով :