Աբդուլլահ Աբդուլլահը բարձր է գնահատել Աֆղանստանի խաղաղության նկատմամբ Իրանի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104160-Աբդուլլահ_Աբդուլլահը_բարձր_է_գնահատել_Աֆղանստանի_խաղաղության_նկատմամբ_Իրանի_դիրքորոշումը
Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը բարձր է գնահատել Աֆղանստանում խաղաղության հաստատման նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2019 18:59 Asia/Tehran
  • Աբդուլլահ Աբդուլլահը բարձր է գնահատել Աֆղանստանի խաղաղության նկատմամբ Իրանի դիրքորոշումը

Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը բարձր է գնահատել Աֆղանստանում խաղաղության հաստատման նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի օրը Քաբուլում Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում, Աբդուլլահ Աբդուլլահն ասել է.«Աֆղանստանում խաղաղության նկատմամբ ԻԻՀ դիրքորոշումն ուղղված է Աֆղանստանի ժողովրդին, կառավարությանն ու այդ երկրի ինքնիշխանությանն աջակցելուն»:

Շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով, Աֆղանստանի Ազգային միասնության և գործադիր իշխանության ղեկավարը հավելել է.«Այս հեղափոխությունն արմատներ է ձգել Իրանի ժողովրդի մեջ: Այն տարածաշրջանի ու աշխարհի մասշտաբով  իրականացված իրադարձություն է»: 

Ընդգծելով, որ Աֆղանստանի ժողովրդի կարևորագույն գերակայությունն է իր  երկրում խաղաղության հաստատումը, Աբդուլլահ Աբդուլլահը հույս է հայտնել ,որ այդ երկրի ժողովուրդը շուտով խաղաղության ու անվտանգության ականատեսը կլինի: