Աֆղանստանում զինված գրոհայինները հարձակվել են ԱՄՆ ռազմաբազայի վրա
Աֆղանստանի տեղեկատվական աղբյուրները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները հարձակվել են երկրի հարավում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա:
Աֆղանստանի տեղեկատվական աղբյուրները հաղորդել են, որ այսօր առավոտյան, մի խումբ զինված ու մահապարտ գրոհայիններ հարձակվել են այդ երկրի հարավային Հիլմենդ նահանգում տեղակայված ԱՄՆ-ի «Շուրաբեկ» ռազմաբազայի վրա:
Ռազմաբազայից լսվել են պայթյունի ձայներ:
Բախումներ են տեղի ունեցել ամերիկացի զինվորականների ու զինված անձանց միջև:
«Թալիբան» խմբավորման խոսնակ Զաբիհոլլահ Մուջահեդը թուիթերյան իր էջում գրել է.«Մեծ թվով զինված գրոհայիններ հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա և մինչ այժմ սպանել են մեծ թվով աֆղան ու օտարերկյա զինվորականների»:
Աֆղանստանի պաշտոնական լրատվամիջոցները մինչ այժմ ոչ մի կարծիք չեն հայտնել այդ մասին: