Աֆղանստանում զինված գրոհայինները հարձակվել են ԱՄՆ ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104946-Աֆղանստանում_զինված_գրոհայինները_հարձակվել_են_ԱՄՆ_ռազմաբազայի_վրա
Աֆղանստանի տեղեկատվական աղբյուրները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները հարձակվել են երկրի հարավում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 01, 2019 08:59 Asia/Tehran
  • Աֆղանստանում զինված գրոհայինները հարձակվել են ԱՄՆ ռազմաբազայի վրա

Աֆղանստանի տեղեկատվական աղբյուրները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները հարձակվել են երկրի հարավում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա:

Աֆղանստանի տեղեկատվական աղբյուրները հաղորդել են, որ այսօր առավոտյան, մի խումբ զինված ու մահապարտ գրոհայիններ հարձակվել են այդ երկրի հարավային Հիլմենդ նահանգում տեղակայված ԱՄՆ-ի «Շուրաբեկ» ռազմաբազայի վրա:

Ռազմաբազայից լսվել են պայթյունի ձայներ:

Բախումներ են տեղի ունեցել ամերիկացի զինվորականների ու զինված անձանց միջև:

«Թալիբան» խմբավորման խոսնակ Զաբիհոլլահ Մուջահեդը թուիթերյան իր էջում գրել է.«Մեծ թվով զինված գրոհայիններ հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա և մինչ այժմ սպանել են մեծ թվով աֆղան ու օտարերկյա զինվորականների»:

Աֆղանստանի պաշտոնական լրատվամիջոցները մինչ այժմ ոչ մի կարծիք չեն հայտնել այդ մասին: