Ամերիկացի բանակայինները սպանում են Աֆղանստանի խաղաղ բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105776-Ամերիկացի_բանակայինները_սպանում_են_Աֆղանստանի_խաղաղ_բնակիչներին
Աֆղանստանում տեղակայված ամերիկացի բանակայինները շարունակում են ժողովրդի դեմ ոճրագործությունը և Ղազնեյ նահանգում սպանել են վեց աֆղան խաղաղ բնակիչների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2019 07:29 Asia/Tehran
  • Ամերիկացի բանակայինները սպանում են Աֆղանստանի խաղաղ բնակիչներին

Աֆղանստանում տեղակայված ամերիկացի բանակայինները շարունակում են ժողովրդի դեմ ոճրագործությունը և Ղազնեյ նահանգում սպանել են վեց աֆղան խաղաղ բնակիչների:

Երկուշաբթի օրը, ամերիկացի բանակայինները Ղազնեյ նահանգի Զենխան քաղաքում սպանել են վեց խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեք երեխաների: Եվս երեք երեխա վիրավորվել է:

Զենխան քաղաքում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարձակումների ժամանակ ավերվել է մի մզկիթ և մի հոգևոր դպրոց:

Աֆղանստանի Արզգան նահանգի անվտանգության աղբյուրները երկուշաբթի օրը հայտարարել են, որ  նահանգի Թարինքոթ քաղաքի դեմ ԱՄՆ-ի բանակի  իրականացրած ավիահարձակման հետևանքով, զոհվել են հինգ աֆղան բանակայիններ ևս տասը վիրավորվել են:

Շաբաթ երեկոյան, Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ղոնդուզ նահանգում ևս ամերիկացիների իրականացրած ավիահարձակումների հետևանքով զոհվել են 14 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:

Աֆղանստանի ժողովրդի մեծամասնությունը դեմ է այդ երկրում ամերիկացի բանակայինների ներկայությանը: