Կատարը 480 մլն. դոլար օգնություն է հատկացրել Պաղեստինի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107116-Կատարը_480_մլն._դոլար_օգնություն_է_հատկացրել_Պաղեստինի_ժողովրդին
Կատարը հայտարարել է, որ Հորդանանում ու Գազայի գոտում բնակվող պաղեստինցիներին աջակցելու համար 480 մլն. դոլար է հատկացրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2019 18:22 Asia/Tehran
  • Կատարը 480 մլն. դոլար օգնություն է հատկացրել Պաղեստինի ժողովրդին

Կատարը հայտարարել է, որ Հորդանանում ու Գազայի գոտում բնակվող պաղեստինցիներին աջակցելու համար 480 մլն. դոլար է հատկացրել:

Երեքշաբթի գիշեր, հանդես գալով մի հաղորդագրությամբ, Կատարի ԱԳ նախարարությունը հստակեցրել է.«Այս երկիրը պաղեստինյան կառույցների առողջապահության ու կրթության բաժիններին աջակցելու համար ֆինանսական օգնությունների ու վարկերի կերպով 300 մլն. դոլար է հատկացրել»:

Այս հաղորդագրության համաձայն, Կատարը նույնպես 180 մլն. դոլար տրամադրելու է Պաղեստինում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեության աջակցության և այդ տարածքի էլեկտրամատակարարման համար:

Ներկայումս Գազայի գոտին գտնվում է ծանր պայմաններում և Գազայի բնակիչները Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով ճնշման տակ են գտնվում: Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի դիմադրության խմբերի բախումների նոր փուլը մեկնարկել է շաբաթ օրը: Սիոնիստական ուժերը ռազմական ուղղաթիռներով հարձակվել են Գազայի բնակելի տարածքների վրա, ինչը դադարեցվել է դիմադրության ուժերի կտրուկ հակահարձակմամբ: