Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 454 մարդ
(last modified Sat, 11 May 2019 13:37:05 GMT )
Մայիս 11, 2019 18:07 Asia/Tehran
  • Լիբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 454 մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ամենավերջին զեկույցում հայտարարել է.«Անցած ապրիլից Տրիպոլիի արվարձանում պատերազմի մեկնարկից ի վեր, զոհվել է 454 և վիրավորվել 2154 մարդ»:

Ըստ հաղորդման՝ Տրիպոլիի արվարձանում մարտական գործողությունների հետևանքով, ավելի քան 60 հազար մարդ լքել է իր տունը, իսկ նրանց ճակատագիրը, ովքեր շարունակում են թեժ կետում մնալ, մտահոգություն է առաջացնում:

Մյուս կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, երեկ գումարած նիստի ընթացքում, Լիբիայում հակամարտող կողմերին կոչ է արել հրադադար հասատատել և վերադառնալ ՄԱԿ-ի վերահսկողությամբ բանակցության սեղանի շուրջ:

Լիբիայում հակամարտությունների  նոր ալիքն սկսվեց ապրիլի 4-ին, երբ այդ երկրի Ազգային բանակը, Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ և ԱՄՆ-ի հովանավորությամբ, հարձակվեց  Տրիպոլիի վրա:

Օտարերկրյա որոշ դերակատրներ, հատկապես՝ Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություները, Եգպիտոսը և Ֆրանսիան, աջակցելով Հաֆթարին, խթանում են Լիբիայում հակամարտությունների սրումը: