UNRWA. Գազայի բնակիչները չունեն սնունդ և դեղորայք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234342-unrwa._Գազայի_բնակիչները_չունեն_սնունդ_և_դեղորայք
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում աղետալի սով է տիրում, հավելելով. «Գազայի ժողովուրդը պայքարում է սովի դեմ և Գազայում չկա դեղորայք»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 05, 2025 11:58 Asia/Tehran
  • UNRWA. Գազայի բնակիչները չունեն սնունդ և դեղորայք

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում աղետալի սով է տիրում, հավելելով. «Գազայի ժողովուրդը պայքարում է սովի դեմ և Գազայում չկա դեղորայք»։

Այս հայտարարությունն արտացոլում է Գազայի հումանիտար աղետի խորությունը, որտեղ մարդիկ պայքարում են սովի դեմ՝ շրջափակման ու շարունակվող պատերազմի պատճառով։

UNRWA-ն հայտարարել է որ սովի պատճառով մարդիկ ուշաթափվում են փողոցներում։

Նշելով, որ պաղեստինցիներն ունեն օգնության կարիք, կազմակերպությունը հավելել է. «Որոշ դեպքերում պաղեստինցիների վրա կրակ են բացել կամ բեռնատարներով վրաերթի են ենթարկել, երբ նրանք փորձել են ստանալ այն չնչին պարենային նպաստը, որը օկուպացիոն ռեժիմը թույլատրել էր մուտք գործել»։

Կազմակերպությունն ընդգծել է Գազայի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտությունը և կոչ արել  հետաքննություն սկսել սննդամթերքի հասնել փորձող պաղեստինցիների սպանության և վիրավորվելու դեպքերով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես  խորը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի առողջապահական համակարգի ծանր վիճակի վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ ապահովել վառելիքը, կենսականորեն անհրաժեշտ ծառայությունները և պաշտպանությունը տարածաշրջանի հիմնական և դաշտային հիվանդանոցների համար։