Զգուշացում՝ աֆղան խաղաղ բնակիչների շրջանում կորուստների թվի աճի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107669-Զգուշացում_աֆղան_խաղաղ_բնակիչների_շրջանում_կորուստների_թվի_աճի_կապակցությամբ
Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրում իրականացվող օդային հարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում գրանցված կորուստների թիվն աճել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2019 05:30 Asia/Tehran
  • Զգուշացում՝ աֆղան խաղաղ բնակիչների շրջանում կորուստների թվի աճի կապակցությամբ

Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրում իրականացվող օդային հարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում գրանցված կորուստների թիվն աճել է:

ԻՌՆԱ-ի հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն, Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ 2019թ մայիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում, Հելմանդ և Չուքի շրջաններում իրականացված օդային հարձակումների հետևանքով, զոհվել է14 խաղաղ բնակիչ:

Այս զեկույցի համաձայն, զոհերի թվում եղել են յոթ երեխա և հինգ կին:

Վերջին տվյալների համաձայն, 2019թ առաջին եռամսյակում, տարբեր հարձակումների հետևանքով, Աֆղանստանում վիրավորվել է 1773 մարդ, որոնց թվում՝ 150 երեխա:

Քաբուլի պաշտոնյաների համոզմամբ, Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայությունն   այդ երկրում անապահովության, ահաբեկչության տարածման և թմրաբիզնեսի արտադրության աճի պատճառ է դարձել: