Կատարի ԱԳ նախարար.«Կատարի պաշարման ժամանակ Իրանը շնչելու միակ ուղին էր»
Նշելով, որ Իրանը կարող է օգնել տարածաշրջանի մարտահրավերների կարգավորման հարցում Կատարի ԱԳ նախարարը հավելել է.«Այն օրերին, երբ Կատարը արաբական 4 երկրների կողմից պաշարվել էր, Իրանը Կատարի համար աշխարհի հետ կապ հաստատելու միակ ելքն էր»:
Ալ-Արաբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, քննադատելով տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները, Կատարի ԱԳ նախարար «Մոհամմեդ բին Աբդոլռահման Ալե Սանին» հստակեցրել է.«Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի հետ միաժամանակ Մեքքայում Սաուդյան Արաբիայի կողմից Արաբական լիգայի գագաթնաժողովի անցկացման նպատակը Իրանի դեմ միատարր քաղաքականություն մշակելն էր»:
Նշելով որ Մեքքայի նիստի բանաձևը բոլոր երկրների հետ համախորհրդաբար չի ձևավորվել «Մոհամմեդ բին Աբդոլռահման Ալե Սանին» նշել է.«Այս նիստերի բանաձևերում կան որոշ կետեր, որոնք հակասում են Կատարի քաղաքականություններին և Դոհան բանաձևերի ձևավորումից հետո ներկայացրել է այդ կապակացությամբ իր դիրքորոշումը»: