Սաուդյան Արաբիայի դերը հակաիրանական քաղաքականության մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108230-Սաուդյան_Արաբիայի_դերը_հակաիրանական_քաղաքականության_մեջ
Թուրք քաղաքագետը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան մեծ դեր ունի Իրանի դեմ ուղղված, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից տարվող հակաիրանական քաղաքականության մեջ:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Հունիս 10, 2019 04:37 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի դերը հակաիրանական քաղաքականության մեջ

Թուրք քաղաքագետը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան մեծ դեր ունի Իրանի դեմ ուղղված, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից տարվող հակաիրանական քաղաքականության մեջ:

Թուրքիայի Գիրսոն համալսարանի դասախոս Աբբաս Կարաղաչլուն, Ստամբուլի թուրքական ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Ալե Սաուդի ռեժիմը փորձում է Իրանի դեմ ուղղված միացյալ արաբական ճակատ ձևավորել:

Թուրք քաղաքական վերլուծաբանը հավելել է, որ Մեքքայի հակաիրանական նիստի համընկնելը Ղոդսի օրվա հետ, Ալե Սաուդի ջանքերից էր՝ Պաղեստինի հարցը մոռացության տալուն ուղղված քայլերի շրջանակում:

Կարաղաչլուն անդրադառնալով Սիոնսիտական ռեժիմի օկուպցման քաղաքականության դեմ համաշխարհային քննադատության արդյունքում իսրայելցի պաշտոնյաների մոտ առաջացած շփոթությանն ասել է, որ այսօր սաուդցիները և մասնավորապես Բին Սալմանը,  առաքելություն ունեն սիոնիստների գործը թեթևացնելու համար, աշխարհի ուշադրությունը պաղեստինցիների հարցից շեղել Իրանի վրա: