Աֆղանստանում պայթյունների հիմնական զոհերը երեխաներն են
Աֆղանստանում ամսական 120 մարդ է սպանվում եւ վիրավորվում`ականների եւ պայթուցիկների պայթյունի պատճառով:
Աֆղանստանի կառավարությունը հաղորդել է, որ երկրում մնացած պայթուցիկների զոհերի 65 տոկոսը երեխաներ են:
Քաբուլի Կարմիր Խաչի հիվանդանոցի ղեկավար Նաջմեդդինն ասել է, որ տարեկան 10,000-ից 12,000 հաշմանդամներ դիմում են հիվանդանոց, որոնցից շատերը պատերազմական հաշմանդամ են:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) վերջերս հայտարարել է, որ Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է:
Զեկույցի համաձայն, Աֆղանստանում քաղաքացիական զոհերի մեկ երրորդը երեխաներ են:
Մոտ 18 տարի անցել է , ահաբեկչական խմբերի ոչնչացման պատրվակով ամերիկյան ռազմական ներխուժումից Աֆղանստան, ոչ միայն Աֆղանստանում կայունություն եւ անվտանգություն չի հաստատվել, երկիրը լիովին անապահով է: