Հուլիս 18, 2019 17:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Սիրիայի հարավ-արևելյան շրջանում վերապատրաստում է ահաբեկիչներին

Տեղյակ աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ի ուժերը Սիրիայի հարավ-արևելյան շրջաններում վերապատրաստում են զինված ահաբեկչական խմբերին:

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի  հարավ-արևելյան շրջաններում գտնվող «Ալ-Թանաֆ» ռազմաբազայում պատրաստել Սիրիայի Ազատ բանակին կապված «Ջեյշ Ալ- Մաղավիր» ահաբեկչական խմբի ռազմական պատրաստության աշխատանքը:

Աղբյուրը նշել է, որ մի շարք ամերիկացի զինվորականներ և հետախույզներ և  միջազգային կոալիցիայի խորհրդատուներ, վերահսկում են այդ ուժերի վերապատրաստումը:

Նույն աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ-ն  «Ջեյշ Ալ- Մաղավիր» ահաբեկչական խմբի զինյալների թիվը  ավելացնելու  նպատակով,  տարածաշրջանի այլ ահաբեկիչներին թույլ է տվել միանալ այդ խմբին:

Ալ-Թանեֆ բազան գտնվում է Հորդանանի, Սիրիայի եւ Իրաքի սահմանամերձ շրջանների միջև և հանդիսանում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ու ահաբեկիչների համատեղ գործողությունների կենտրոնը:

Պիտակ