Աֆղանստանի ժողովուրդը պասիվ մասնակցություն է ունեցել նախագահական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111997-Աֆղանստանի_ժողովուրդը_պասիվ_մասնակցություն_է_ունեցել_նախագահական_ընտրություններին
Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 13 միլիոն հոգուց միայն շուրջ երկու միլիոն 200 հազար հոգի է մասնակցել ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2019 09:01 Asia/Tehran
  • Աֆղանստանի ժողովուրդը պասիվ մասնակցություն է ունեցել նախագահական ընտրություններին

Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 13 միլիոն հոգուց միայն շուրջ երկու միլիոն 200 հազար հոգի է մասնակցել ընտրություններին:

Աֆղանստանի բնակչությունն ավելի քան 35 միլիոն է, որից շուրջ 13 միլիոնն ունի ընտրություններին մասնակցելու իրավունք:

Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը հայտարարել է, որ վերջին տվյալների համաձայն, 3736 ընտրամասերում նախագահական ընտրություններին մասնակցել է երկու միլիոն 196 հազար մարդ:

Աֆղանստանում նախագահական ընտրությունների չորրորդ շրջանը կայացել է շաբաթ օրը, որին իրենց թեկնածությունն են ներկայացրե;13 թեկնածուներ: Ընտրություններն անց են կացվել 4756 ընտրամասերում:

Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն երեք շաբաթ հետո: