Աֆղանստանի ժողովուրդը պասիվ մասնակցություն է ունեցել նախագահական ընտրություններին
Սեպտեմբեր 30, 2019 09:01 Asia/Tehran
Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 13 միլիոն հոգուց միայն շուրջ երկու միլիոն 200 հազար հոգի է մասնակցել ընտրություններին:
Աֆղանստանի բնակչությունն ավելի քան 35 միլիոն է, որից շուրջ 13 միլիոնն ունի ընտրություններին մասնակցելու իրավունք:
Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը հայտարարել է, որ վերջին տվյալների համաձայն, 3736 ընտրամասերում նախագահական ընտրություններին մասնակցել է երկու միլիոն 196 հազար մարդ:
Աֆղանստանում նախագահական ընտրությունների չորրորդ շրջանը կայացել է շաբաթ օրը, որին իրենց թեկնածությունն են ներկայացրե;13 թեկնածուներ: Ընտրություններն անց են կացվել 4756 ընտրամասերում:
Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն երեք շաբաթ հետո:
Պիտակ