Ընտրողների թույլ մասնակցությունը Աֆղանստանի նախագահական ընտրություններին
Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 27 տոկոսը:
Երեքշաբթի օրը Քաբուլում կայացած մամլո ասուլիսում, Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովի (IEC) բարձրաստիճան պաշտոնյա Մոլանա Աբդուլլահը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է 2 միլիոն 590 հազար մարդ, որոնք քվեարկել են 4384 ընտրատեղամասերում:
Աֆղանստանում ընտրելու իրավունք ունի 9.6 միլիոն մարդ, որոնցից քվերակությանը մասնակցել է ընդհամենը 27 տոկոսը: Մոլանա Աբդուլլահը հայտարարել է, որ տվյալները վերջնական չեն և ավելի շատ տեղեկությունների առկայության դեպքում, դրանք կհրապարակվեն:
Աֆղանստանի ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 19-իմ իսկ վերջնական արդյունքները՝ նոյեմբերի 7-ին: