Աֆղանստանի արևմուտքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112345-Աֆղանստանի_արևմուտքում_ԱՄՆ_ի_ավիահարվածի_հետևանքով_զոհվել_են_տասնյակ_խաղաղ_բնակիչներ
ՄԱԿ-ում Աֆղանստանի գրասենյակը՝ UNAMA- ն, հայտարարլել է, որ երկրի արևմտյան շրջաններում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, զոհվել է 39 խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 05:21 Asia/Tehran
  • Աֆղանստանի արևմուտքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ

ՄԱԿ-ում Աֆղանստանի գրասենյակը՝ UNAMA- ն, հայտարարլել է, որ երկրի արևմտյան շրջաններում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, զոհվել է 39 խաղաղ բնակիչ:

Չորեքշաբթի օրը, Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության գրասենյաը հրապարակել է ԱՄՆ-ի ավիահարվածի վերաբերյալ հետաքննության արդյունքները, որոնց համաձայն, ավիահարվածի հետևանքով, զոհվել են մեծ թվով քաղաքացիկան անձինք:

Ավելի վաղ, Աֆղանստանում ամերիկյան զորուժի հրամանատարությունը հայտարարել էր, որ Ֆարաե շրջանի դեմ իրականացված ավիահարվածի թիրախում եղել են Թալիբանի անդամները: Սակայն UNAMA- ի հետաքննության արդյունքում պարզվել է, որ զոհվածները քաղաքացիական անձինք են, որոնցից 14-ը՝ կանայք  ու երեխաներ:

Գրասենյակի հայտարարոթյան համաձայն, ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով, 2019թ առաջին կիսամյակում, Աֆղանստանում սպանվել է 356 քաղաքացիական անձ:

Աֆղանստանի պաշտոնյաներն ու քաղաքացիները, բազմիցս պահանջել են արտասահմանյան, այդ թվում նաև ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից: