ԱՄՆ-ի օդային հարձակումների հետևանքով զոհվել է Աֆղանստանի 7 խաղաղ քաղաքացի
Աֆղանստանի նահանգային խորհրդի մի անդամ հայտարարել է.«ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի 7 խաղաղ քաղաքացի»
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Աֆղանստանի Մեյդան Վարդաքի նահանգային խորհրդի անդամ Շարիֆոլլահը չորեքշաբթի օրը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ ամերիկյան ուժերի օդային հարձակումն իրականացել է Ներխ քաղաքի Սադմարդե թաղամասում:
Աֆղանստանի նահանգային խորհրդի անդամը հաստատել է,որ ամերիկյան ուժերի հարձակման թիրախում եղել են խաղաղ քաղաքացիներ:
Անցած շաբաթ ևս հաղորդվել էր Աֆղանստանի Բադախշան նահանգում մեծ թվով խաղաղ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին, սակայն այդ հարձակման հեղինակները չէին ներկայացվել:
Այսպես կոչված թալիբների դիրքերի վրա ԱՄՆ-ի օդային հարձակումներն ավելացել են: Վերջին օրերի ընթացքում զգալիորեն աճել են այդ հարձակումների հետևանքով խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թիվը:
Մոտ մեկ ամիս առաջ Հելմադ նահանգում օտարերկրյա ուժերի կողմից հարսանեկան հանդեսի մասնակիցների վրա իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին մեծ թվով մարդիկ: