ԱՄՆ-ը անսարք ուղղաթիռներ է առաքել Աֆղանստան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113425-ԱՄՆ_ը_անսարք_ուղղաթիռներ_է_առաքել_Աֆղանստան
Աֆղանստանի Սենատի պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին առաքված ուղաթիռներն անսարքության պատճառով ընկնում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2019 14:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը անսարք ուղղաթիռներ է առաքել Աֆղանստան

Աֆղանստանի Սենատի պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին առաքված ուղաթիռներն անսարքության պատճառով ընկնում են:

Անդրադառնալով Աֆղանստանում ուղղաթիռների շարունակվող անկմանը, Մոհամմեդ Հաշիմ ալ-Կոզայը ասել է, որ ուղղաթիռները, որոնք ԱՄՆ-ը տվել է Աֆղանստանին, հնացած են:

Աֆղանստանի Սենատի պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ Աֆղանստանի օդուժի թուլության պատճառը ամերիկյան ուղաթիռների օգտագործումն է և հավելել է, որ վերջին տարիներին, տեխնիկական անսարքության պատճառով, ԱՄՆ-ի մի քանի ուղղաթիռներ վթարի են ենթարկվել Աֆղանստանում:

Աֆղանստանի ռազմական հարցերով փորձագետ Աթիղոլլահ Ամերխեյլն ասել է. «ԱՄՆ-ը աննշան օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի օդուժին»: