ԱՄՆ-ը անսարք ուղղաթիռներ է առաքել Աֆղանստան
Նոյեմբեր 11, 2019 14:47 Asia/Tehran
Աֆղանստանի Սենատի պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին առաքված ուղաթիռներն անսարքության պատճառով ընկնում են:
Անդրադառնալով Աֆղանստանում ուղղաթիռների շարունակվող անկմանը, Մոհամմեդ Հաշիմ ալ-Կոզայը ասել է, որ ուղղաթիռները, որոնք ԱՄՆ-ը տվել է Աֆղանստանին, հնացած են:
Աֆղանստանի Սենատի պաշտպանության կոմիտեի նախագահն ասել է, որ Աֆղանստանի օդուժի թուլության պատճառը ամերիկյան ուղաթիռների օգտագործումն է և հավելել է, որ վերջին տարիներին, տեխնիկական անսարքության պատճառով, ԱՄՆ-ի մի քանի ուղղաթիռներ վթարի են ենթարկվել Աֆղանստանում:
Աֆղանստանի ռազմական հարցերով փորձագետ Աթիղոլլահ Ամերխեյլն ասել է. «ԱՄՆ-ը աննշան օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի օդուժին»:
Պիտակ