Չի բացառվում Բեյրութի պայթյունի մեջ Իսրայելի ներգրավվածությունը
Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած պայթյունին և այն հարցին, թե արդյոք դա բնխում է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների շահերից, միջազգային հարաբերությունների պրոֆեսորը նշել է. «Այո, քանի որ նրանք Հեզբոլլահին իրենց թշնամին են համարում և Բեյրութում տեղի ունեցած պայթյունը նրանց նման հնարավորություն տվեց»:
Միջազգային հարցերով վերլուծաբան Հադի Բորհանին Jam Jam Online- ին տված հարցազրույցում խոսելով Բեյրութի պայթյունի մասին, ասել է. «Առայժմ ոչ մի ապացույց չկա այն մասին, որ պահեստին հարվածել է հրթիռ կամ անօդաչու թռչող օբյեկտ»:
Նա հավելել է. «Եթե պայթյունը պատահար չէ այլ հարձակում, և պայթյունի համար կիրառված զենքը հնարավոր չի եղել ճանաչել, դա կարող էր անել միայն Իսրայելը: Այդ ռեժիմը Լիբանաի թշնամինէ և դժգոհ է այդ երկորւմ առկա միասնությունից: Հետևաբար, պայթյունն Իսրայելի օգտնին է: Սակայն առայժմ գերակշռում է պայթյունի վարկածը»: