Բեյրութի պայթյունից հետո ոչնչացվեց 70,000 տուն
Լիբանանի օգնության հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունը վնասել է 70,000 տուն և 3792 շենք:
Մոհամեդ Խայերն ասել է, որ Բեյրութի պայթյունը մեծ աղետ էր և ջանքեր են գործադրվում հնարավորինս արագ ավարտին հասցնելու ավերակների մաքրման աշխատանքները:
Նա ընդգծել է, որ տուժածներին փոխհատուցումը կսկսվի շուտով:
Լիբանանի անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով վնասել է 4214 մեքենա և 3792 շենք:
Ըստ լիբանանյան պաշտոնյաների ՝ Բեյրութի պայթյունը մոտ 15 միլիարդ դոլար վնաս է պատճառել: Մինչ այժմ զոհվել է առնվազն 171, վիրավորվել է ավելի քան 6000 մարդ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian