Բռնագրավված տարածքների հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ
Ինչպես նախորդ շաբաթ օրերին, օկուպացված Երուսաղեմիև այլ քաղաքների հազարավոր բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:
Բռնագրավված տարածքներում համապետական կարանտինի մեկնարկից հետո, Սիոնիստական ռեժիմի վարչապետի դեմ ցույցերն անց են ակցվում սոցիալական հեռավորության պահպանմամբ:
Այս շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցն ամենամարդաշատն է եղել վերջին ամիսներին անցկացվող ցույցերի համեմատ: Ցուցարարները բողոքում են Նեթանյահուի կոռումպացվածության և կորոնավիրուսի դեմ կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:
Անցյալ ամիս երթևեկության սահմանափակումների կիրառումից հետո տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր կազմակերպեցին իրենց բնակավայրերի հարակից հրապարակներում:
Վերջին վիճակագրության համաձայն, օկուպացված տարածքներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան 302 000-ի, որոնցից 2167-ը մահացել են: