Մեկնարկել է Աֆղանստանից օտարերկրյա զորուժի դուրսբերման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139616-Մեկնարկել_է_Աֆղանստանից_օտարերկրյա_զորուժի_դուրսբերման_գործընթացը
ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է Աֆղանստանից դաշինքի և ամերիկյան ուժերի դուրսբերման մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 05:14 Asia/Tehran
  • Մեկնարկել է Աֆղանստանից օտարերկրյա զորուժի դուրսբերման գործընթացը

ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է Աֆղանստանից դաշինքի և ամերիկյան ուժերի դուրսբերման մեկնարկի մասին:

 ՆԱՏՕ-ի պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ, հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման համաձայն, դաշինքը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից: 

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ապրիլի կեսերին որոշում են կայացրել՝ մինչ մայիսի 1-ը իրենց զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Գործընթացը մեկնարկել է և լինելու է  համակարգված», - ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ պաշտոնյա:

Արտասահմանյան ուժերը երկու տասնամյակի օկուպացիայից հետո լքում են Աֆղանստանը ՝ այդ երկիրը թողնելով  պատերազմների, բռնությունների,  անապահովության և թմրանյութերի վաճառքի աճի ճգնաժամի մեջ: