Աֆղանստանում ամերիկացի զորայինների վրա հարձակումները 37 տոկոսով աճել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139660-Աֆղանստանում_ամերիկացի_զորայինների_վրա_հարձակումները_37_տոկոսով_աճել_են
Աֆղանստանում ամերիկացի զորայինների վրա հարձակումները 37 տոկոսով աճել են: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի բանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 13:36 Asia/Tehran
  • Աֆղանստանում ամերիկացի զորայինների վրա հարձակումները 37 տոկոսով աճել են

Աֆղանստանում ամերիկացի զորայինների վրա հարձակումները 37 տոկոսով աճել են: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի բանակը:

Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը և ԱՄՆ-ի բանակը հայտարարել են, որ 2021 թվականի առաջին եռամսյակում Թալիբանի և Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությանն ընդդիմադիր խմբերի կողմից ԱՄՆ զորայինների վրա հարձակումները նախորդ տարվա համեմատությամբ 37 տոկոս ավելացել են: 

Նախատեսվում է մինչև ապագա 4 օրերը մեկնարկի Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը:

Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև 2021թ. մայիսի 11-ը ԱՄՆ-ի զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից:

2001թ., ահաբեկչության դեմ պայքարի ու Աֆղանստանում անվտանգության հաստատման պատրվակով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հարձակվեցին այս երկրի վրա: ԱՄՆ-ի օկուպացիան պատերազմի, բախումների ու Աֆղանստանի ենթակառույցների ոչնչացման պատճառ է դարձել: Միաժամանակ, այդ երկրում են անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրությունը: