25 զոհ Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում
Աֆղանստանի հարավում ավտոբուսում ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ:
Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության համաձայն, մինչ Աֆղանստանը ցնցված է Քաբուլում օրիորդաց դպրոցի առջև տեղի ունեցած ահաբեկչությունից, երկուշաբթի առավոտյան, անվտանգության մի աշխատակից հայտարարել է, որ երկրի հարավային շրջաններցի մեկում, ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետևանքով 16 մարդ է վիրավորվել:
Ոչ մի խմբավորում կամ անձ դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Շաբաթ կեսօրին, արևմտյան Քաբուլի Սայեդ ալ-Շուհադա օրիորդաց դպրոցի մոտ ռումբի պայթյունի արդյունքում զոհվեց առնվազն 70 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվեց:
Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին դատապարտեց Քաբուլում դպրոցի վրա կատարված ահաբեկչությունը՝ մեղադրելով Թալիբան խմբակցությանը, սակայն խմբավորումը հերքեց հարձակումը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio