Թալիբներն Աֆղանստանի տարբեր շրջաներում հարձակումների նոր փուլ են սկսել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144076-Թալիբներն_Աֆղանստանի_տարբեր_շրջաներում_հարձակումների_նոր_փուլ_են_սկսել
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում բնակվող հարյուրավոր երիտասարդներ միացել են կառավարական ուժերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 14:35 Asia/Tehran
  • Թալիբներն Աֆղանստանի տարբեր շրջաներում հարձակումների նոր փուլ են սկսել

Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում բնակվող հարյուրավոր երիտասարդներ միացել են կառավարական ուժերին:

Ինչպես հաղորդում է ԱՎԱ լրատվական գործակալությունը, Հերաթի նահանգապետարանը հայտարարել է.«Գուզարա  գավառի   հարյուրավոր երիտասարդներ միանալով անվտանգության ուժերին, հայտարարել են, որ պատրաստ են պայքարել  թալիբների դեմ»:

Հերաթ նահանգի տարբեր հատվածներում թալիբների հարձակումներին զուգահեռ, Գուզարա գավառի տարբեր շրջաններում մարդիկ կազմելով զինված խմբավորումներ և զենք վերցնելով աջակցում էխեն անվտանգության ուժերին:

Որոշ շրջաններում թալիբները գրավել են տասնյակ տարածքներ:

Վերջին շաբաթներին պատերազմն ու բախումները տարածվել են ամբողջ Աֆղանստանում, և «Թալիբան» շարժումը կարողացել է  գրավել որոշ քաղաքներ, հատկապես երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Այնուամենայնիվ,  անվտանգության ուժերը  որոշ տարածքներ հետ են գրավել: