Էրբիլի օդանավակայանում տեղակայված ամերիկյան առզմաբազան ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150458-Էրբիլի_օդանավակայանում_տեղակայված_ամերիկյան_առզմաբազան_ենթարկվել_է_ԱԹՍ_ով_հարձակման
Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Էրբիլի օդանավակայանում պայթյունի ձայն է լսվել և չի բացառվում, որ այնտեղ տեղակայված ամերիկյան կոալիցիայի ռազմաբազան ենթարկվել է հարձակման՝ ԱԹՍ-ի միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 07:41 Asia/Tehran

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Էրբիլի օդանավակայանում պայթյունի ձայն է լսվել և չի բացառվում, որ այնտեղ տեղակայված ամերիկյան կոալիցիայի ռազմաբազան ենթարկվել է հարձակման՝ ԱԹՍ-ի միջոցով:

Իրաքյան  որոշ աղբյուրներ, այդ թվում ՝ Sabrinews- ը, հայտնում են, որ Էրբիլի օդանավակայանի և ամերիկյան ռազմաբազայի մոտակայքում լսվել է ւոժեղ պայթյունի ձայն:

Իսկ «Kurdistan 24» - ի թղթակիցը, հղում անելով Էրբիլի անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարքեր  հարձակում են  իրականացրել Էրբիլի օդանավակայանում տեղակայված ամերիկյան կոալիցիայի ռազմաբազայի վրա:

ԱՄՆ -ի կոալիցիոն ուժերի աղբյուրը «Քուրդիստան 24» հեռուստաընկերությանը ասել է. «Էրբիլի օդանավակայանում միացել է CRAM պաշտպանական համակարգը, սակայն պարզ չէ՝ անօդաչուն թիրախին հարվածե՞լ է, թե՝ ոչ:  Անվտանգության ուժերը  հետաքննում են միջադեպը»: