Իսրայելական բանակը սխալմամբ խոցել է սեփական ԱԹՍ-ն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i164242-Իսրայելական_բանակը_սխալմամբ_խոցել_է_սեփական_ԱԹՍ_ն
Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ ռեժիմի բանակը Լիբանանի սահմանի մոտ սխալմամբ խոցել է իսրայելական ԱԹՍ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 04:55 Asia/Tehran
  • Իսրայելական բանակը սխալմամբ խոցել է սեփական ԱԹՍ-ն

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ ռեժիմի բանակը Լիբանանի սահմանի մոտ սխալմամբ խոցել է իսրայելական ԱԹՍ:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի սահմանին սխալմամբ խոցել է իսրայելական ԱԹՍ:

Իսրայելի Channel 14 հեռուստատեսությունը նույնպես հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օկուպացիոն ռեժիմի բանակը նկատել է երկնքում շարժվող անհայտ թռչող սարք և խոցել այն, ենթադրելով որ հրթիռը պատկանում է Դիմադրության ուժերին:

Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև անցած ամիս: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակի ուժերը սխալմամբ բախվել են միմյանց հետ, ինչի հետևանքով սպանվել են երկու հրամանատարներ: