ՄԱԿ. Գազայի վիճակն աղետալի է
Հուլիս 02, 2022 04:07 Asia/Tehran
Ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում իրավիճակն աղետալի է:
Օկուպացված Պաղեստինում մարդասիրական օգնության համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակումը հանգեցրել է աղքատության և գործազրկության տարածման, ոչնչացրել այդ հատվածի տնտեսությունը և բնակիչների 50%-ն ունի միջազգային օգնության կարիք:
Զեկույցում ասված է, որ շրափակման հետևանքով Գազայի հատվածի հարյուրավոր բնակիչներ կորցրել են իրենց կյանքը:
OCHA-ն պահանջել է ՄԱԿ-ի 1860 բանաձևի համապատասխան՝ վերացնել Գազայի շրջափակումը:
Ըստ այս հայտարարության, 16 տարի շարունակվող ցամաքային, օդային ու ջրային շրջափակման հետևանքով, Գազայում իրավիճակն աղետալի է: