ՄԱԿ. Գազայի վիճակն աղետալի է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176172-ՄԱԿ._Գազայի_վիճակն_աղետալի_է
Ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում իրավիճակն աղետալի է:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 02, 2022 04:07 Asia/Tehran
  • ՄԱԿ. Գազայի վիճակն աղետալի է

Ուրբաթ օրը հրապարակված զեկույցում, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում իրավիճակն աղետալի է:

Օկուպացված Պաղեստինում  մարդասիրական օգնության համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը  հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակումը հանգեցրել է աղքատության և գործազրկության տարածման, ոչնչացրել  այդ  հատվածի տնտեսությունը և բնակիչների 50%-ն ունի միջազգային օգնության կարիք:  

Զեկույցում ասված է, որ շրափակման հետևանքով Գազայի հատվածի հարյուրավոր բնակիչներ կորցրել են իրենց կյանքը:

OCHA-ն պահանջել է ՄԱԿ-ի 1860 բանաձևի համապատասխան՝ վերացնել Գազայի շրջափակումը:

Ըստ այս հայտարարության, 16 տարի շարունակվող ցամաքային, օդային ու ջրային շրջափակման հետևանքով, Գազայում իրավիճակն աղետալի է: