Սիրիայի դեսպան. Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին ուղարկում են Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176334-Սիրիայի_դեսպան._Արևմուտքն_ու_Թուրքիան_ԻԼԻՊ_ի_անդամներին_ուղարկում_են_Ուկրաինա
Ըստ Ռուսաստանում Սիրիայի դեսպանի, Դամասկոսը տեղեկություններ ունի, որ Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին են ուղարկում Ուկրաինա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2022 08:18 Asia/Tehran
  • Սիրիայի դեսպան. Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին ուղարկում  են Ուկրաինա

Ըստ Ռուսաստանում Սիրիայի դեսպանի, Դամասկոսը տեղեկություններ ունի, որ Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին են ուղարկում Ուկրաինա։

Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը  ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Մենք չենք զարմանում, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը և Թուրքիան Իդլիբից Ուկրաինա են ուղարկում ԻԼԻՊ և Ջեբհաթ ալ-Նոսրա ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, քանի որ այդ խմբավորումները, թեև այլ կերպ են կոչվում, գործիքներ են, որոնք Արևմուտքն օգտագործում է խաղաղ մարդկանց դեմ»:

Սիրիացի դիվանագետը հավելել է. «Այսպես նրանք Ուկրաինան վերածում են ահաբեկիչների և վարձկանների կենտրոնի՝ առանց գիտակցելու նման քաղաքականության բացասական հետևանքները համաշխարհային անվտանգության համար»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բաժնի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հավաքագրում է ԻԼԻՊ-ի տարրերը՝ որպես վարձկաններ ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio