Սիրիայի դեսպան. Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին ուղարկում են Ուկրաինա
Ըստ Ռուսաստանում Սիրիայի դեսպանի, Դամասկոսը տեղեկություններ ունի, որ Արևմուտքն ու Թուրքիան ԻԼԻՊ-ի անդամներին են ուղարկում Ուկրաինա։
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Մենք չենք զարմանում, որ ԱՄՆ-ը, Արևմուտքը և Թուրքիան Իդլիբից Ուկրաինա են ուղարկում ԻԼԻՊ և Ջեբհաթ ալ-Նոսրա ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, քանի որ այդ խմբավորումները, թեև այլ կերպ են կոչվում, գործիքներ են, որոնք Արևմուտքն օգտագործում է խաղաղ մարդկանց դեմ»:
Սիրիացի դիվանագետը հավելել է. «Այսպես նրանք Ուկրաինան վերածում են ահաբեկիչների և վարձկանների կենտրոնի՝ առանց գիտակցելու նման քաղաքականության բացասական հետևանքները համաշխարհային անվտանգության համար»։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բաժնի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հավաքագրում է ԻԼԻՊ-ի տարրերը՝ որպես վարձկաններ ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio