Ագրեսոր կոալիցիայի վարձկանները փորձում են թալանել Եմենի հնագույն հուշարձանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i176440-Ագրեսոր_կոալիցիայի_վարձկանները_փորձում_են_թալանել_Եմենի_հնագույն_հուշարձանները
Եմենի ազգային փրկության կառավարության մշակույթի նախարարը հայտարարել է, որ վարձկանները փորձում են թալանել երկրի հնագույն հուշարձանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 06:54 Asia/Tehran
  • Ագրեսոր կոալիցիայի վարձկանները փորձում են թալանել Եմենի հնագույն հուշարձանները

Եմենի ազգային փրկության կառավարության մշակույթի նախարարը հայտարարել է, որ վարձկանները փորձում են թալանել երկրի հնագույն հուշարձանները։

Աբդուլլահ Ահմադ Ալ-Կոբսին  երեքշաբթի  օրը հայտարարել է,  որ վարձկաններ մետաղ որոնող սարքավորումներով փորձում են Եմենի նահանգներում հայկտնաբերել ու գողանալ  հնագույն և պատմական վայրերում գտնվող մշակութային նմուշները: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կանխել Եմենի հնությունների վաճառքը եվրոպական և ամերիկյան շուկաներում։

Ահմադ Ալ-Կոբսին հայտարարել է. «Ագրեսոր կոալիցիան և նրա վարձկանները շարունակում են հարձակումները  հնագույն և պատմական վայրերի վրա և թալանում օկուպացված նահանգների  հուշարձանները»: