Ագրեսոր կոալիցիայի վարձկանները փորձում են թալանել Եմենի հնագույն հուշարձանները
Հուլիս 06, 2022 06:54 Asia/Tehran
Եմենի ազգային փրկության կառավարության մշակույթի նախարարը հայտարարել է, որ վարձկանները փորձում են թալանել երկրի հնագույն հուշարձանները։
Աբդուլլահ Ահմադ Ալ-Կոբսին երեքշաբթի օրը հայտարարել է, որ վարձկաններ մետաղ որոնող սարքավորումներով փորձում են Եմենի նահանգներում հայկտնաբերել ու գողանալ հնագույն և պատմական վայրերում գտնվող մշակութային նմուշները: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կանխել Եմենի հնությունների վաճառքը եվրոպական և ամերիկյան շուկաներում։
Ահմադ Ալ-Կոբսին հայտարարել է. «Ագրեսոր կոալիցիան և նրա վարձկանները շարունակում են հարձակումները հնագույն և պատմական վայրերի վրա և թալանում օկուպացված նահանգների հուշարձանները»: